«Մի վախեցեք, իջեք, դատավորներն այստեղ չեն». բողոքի ակցիա Ֆինանսների նախարարության առջև
ՀասարակությունԻնչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը
«Դ!եմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ ֆինանսների նախարարության մոտ:
Ակցիայի ընթացքում ելույթով հանդես եկան նախաձեռնության անդամները: Նրանք այս պահին Ֆինանսների շենքի առջև սուլոցներով և բղավոցներով պահանջում են վերադարձնել աշխատողներից պահված գումարները և փոխել աշխատողների էլեկտրոնային հաշվետվությունների ձևը:
Բողոքի ակցիայի մասնակիցները բղավում են «Դ!եմ ենք, Դ!եմ ենք», «Մի վախեցեք, իջեք, դատավորներն այստեղ չեն»: