«Այդ ամենն ընդամենը անհեթեթ սադրանք է և որևէ աղերս չունի իրականության հետ». Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար
ՔաղաքականԿառավարության ձևավորման հետ միասին այս օրերի գլխավոր ինտրիգներից մեկը ԱԺ նախագահի սպասվելիք ընտրության հարցն է: Որպես ամենահավանական թեկնածու նշվում է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի անունը: Որոշ տեղեկությունների համաձայն, Կարեն Կարապետյանը հրաժարվել է ԱԺ նախագահի պաշտոնից, ինչի արդյունքում ի հայտ են եկել նոր անուններ: Որքանով են հավաստի այս տեղեկությունները: Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը Lurer.com-ի հետ զրույցում նշեց, որ Կարապետյանի անունից լիազորված է միայն նշել, որ «Այս պահի դրությամբ նման հարց չի քննարկվել»: Ինչ վերաբերում է այսօր լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությանը, թե իբր Կարեն Կարապետյանը մասնավոր զրույցներում ասել է, թե' «ինչիս է պետք' անդարդ գլուխս դնեմ ցավի տակ, ընկնեմ մարդակեր լրագրողների ձեռքը», ապա Ա. Ճաղարյանն ասաց. «Այդ ամենն ընդամենը անհեթեթ սադրանք է և որևէ աղերս չունի իրականության հետ»: