Անդրանիկ Նիկողոսյանը` իր նախարար նշանակվելու մասին
ՔաղաքականՏեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար է նշանակվելու ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Անդրանիկ Նիկողոսյանը հերքեց տարածված տեղեկատվությունը` նշելով, որն ինքն էլ այդ մասին իմացել է լրատվամիջոցներից:
Մեր զրուցակցին հարցրինք` արդյոք կցանկանար զբաղեցնել նախարարի պաշտոնը: Նա պատասխանեց. «Տարիների ընթացքում, անկեղծ ասած, իմ աշխատանքի արդյունքը, ձեռք բերված մեծ հեղինակությունը և կատարված աշխատանքները գնահատվել են տարբեր պետությունների նախագահների, կառավարությունների, նախարարությունների կողմից: Եթե իմ աշխատանքային փորձը կնպաստի մեր երկրի նորաստեղծ կառավարության զարգացմանը, ես մեծ սիրով հայրենիք կվերադառնամ և կաշխատեմ»:
Անդրանիկ Նիկողոսյանը հիշեցրեց նաև, որ ինքը բարձր պաշտոն է զբաղեցնում, և իր գործունեության հիմնական նպատակն է կառավարությունների և համապատասխան նախարարությունների հետ մասնակցել եվրասիական նոր ընտանիքի ձևավավորման աշխատանքների կազմակերպմանը, որին Հայաստանը ևս անդամակցելու է: