Շքեղ Նաոմի Քեմփբելը` «Օտ կուտյուր» թրենդային հագուստով (լուսանկարներ)
ԱյլՀայտնի սուպերմոդել Նաոմի Քեմփբելլը հերթական անգամ իր անթերի կառուցվածքն է ցուցադրել նոր ֆոտոշարքում:
43-ամյա լեգենդար «Սև հովազը» նկարահանվել է «Vogue» ամսագրի ավստրալական տարբերակի մայիսյան համարի ֆոտոշարքում: Հայտնի ամսագրի էջերում Նաոմին հայտնվել է նորաձևության այնպիսի հայտնի տների նոր գարնանային հավաքածուների թրենդային հագուստներով, ինչպիսիք են Prada-ն և Givenchy-ն: Կիսաշրջազգեստներով, տոպերով և աքսեսուարներով Նաոմին ուղղակի հիասքանչ տեսք ունի: