Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը հանդիպել են` ԱԺ նախագահի ընտրության հարցը քննարկելու համար
ՔաղաքականLurer.com-ն այսօր տեղեկություններ ստացավ, որ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ` ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը քննարկելու համար:
Lurer.com-ի հետ զրույցում Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը հաստատեց հանդիպման փաստը և նշեց, որ Կարապետյանը նախագահի հետ քննարկվել է նաև ԱԺ նախագահի թեկնածության հարցը:
«Կարեն Կարապետյանը ցանկություն չի հայտնել առաջադրվել այդ պաշտոնում»,-ասաց Ա. Ճաղարյանը՝ հավելելով, որ պարոն Կարապետյանն այլ ծրագրեր ունի: