Թայվանցի կինն ամուսանցել է ինքն իր հետ
Այլ2011թ նոյեմբերի 16-ին, թայվանուհին խորանի առջև է կանգնել, ինչպես բոլոր հարսնացուները և եղել է շատ երջանիկ: Սակայն, որքան էլ, որ զարմանալի է նա եղել է առանց փեսացուի:
30-ամյա գրասենյակային աշխատակցուհի՝ Չեն Վեյ Իյեխը բացատրում է, որ առաջին հերթին մարդ պետք է սիրի նախ ինքն իրեն, իսկ հետո միայն ուրիշին: Այս շքեղ հարսանեկան արարողությունն ուղեկցվել է հյուրերով, գինով և ազգային-ավանդական երաժշտությամբ: Միայն փեսացու չի եղել:
Չեն Վեյ Իյեխը մի քանի անգամ երկարատև հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ և ինքն իր հետ ամուսնությունը չի համարում լուրջ և տարօրինակ երևույթ:
Այնպես որ, երբ նա գիտակցի, որ գտել է այն միակին, ում հետ կցանականա անցկացնել ողջ կյանքն ու ծերությունը, ապա հենց նրա հետ էլ կամուսնանա: