Բատիստուտայի յուրօրինակ ռեկորդը (տեսանյութեր)
ՍպորտԱշխարհի առաջնությանն ընդառաջ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքն անդրադարձել է արգենտինացի ֆուտբոլիստ Գաբրիել Բատիստուտայի ձեռքբերումներին, ով ֆուտբոլի պատմության մեջ այն չորս ֆուտբոլիտներից է, ով աշխարհի առաջնությանը հեթ-տրիկ է ձևակերպել երկու անգամ:
Արգենտինացի հարձակվողը միակն է, ում հաջողվել է հեթ-տրիկի հեղինակ դառնալ երկու առաջնություն անընդմեջ և այս ցուցանիշով նա ռեկորդակիր է:
Բատիստուտայի ձեռքբերումը կրկնելու հնարավորություն ունի Իգուաինը, ով 2010թ-ին Հարավային Կորեայի հավաքականի դարպասը երեք գնդակ է ուղարկել:
Նշենք, որ աշխարհի առաջնություններում ընդհանուր առմամբ գրանցվել է 48 հեթ-տրիկ: