Վարդան Ղուկասյանի խնամու 14-ամյա որդին վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային
Արտակարգ ՊատահարԱյսօր Գյումրիում տեղի ունեցած վրաերթի հետևանքով գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 9-ամյա Արման Ապրեյանը: Վերջինիս վրաերթի է ենթարկել 14-ամյա Տիգրան Եգանյանը` «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով: Եգանյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խնամու որդին է: Այս մասին գրում է News.am-ը:
Լուրեր.com-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ այսօր առավոտյան, ժամը 09.00-ի սահմաններում, 2000 թ. ծնված Տ. Ե.-ն` վարելով հորը պատկանող «Լեքսուս PX 300» մակնիշի ավտոմեքենան` Գյումրի քաղաքի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2006 թ. ծնված Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Լուսանկարը` News.am-ի: