Կան բոլոր շանսերը, որ Եղեռնի 100-ամյա տարելիցին «Եվրատեսիլը» գա Հայաստան
ՀասարակությունԵրեկ երեկոյան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2014»-ի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն անցավ եզրափակիչ փուլ:
Առաջին կիսաեզրափակչին 10 տեղի համար պայքարեցին 16 երկրի' Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Մարինոյի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները:
Առաջին կիսաեզրափակչին մասնակցող 16 երկրից 10-ն ընտրվեց ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում' 50/50 հարաբերակցությամբ:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 10-ին:
Լուրեր.com-ը զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ, ով Արամին մաղթեց միմիայն հաղթանակ:
Վերջինս նշեց, որ պետության աջակցության դեպքում մեծ է հավանականությունը, որ «Եվրատեսիլ 2015»-ը կլինի Հայաստանում.
«Կմաղթեմ միայն հաղթանակ: Սա այն եզակի դեպքերից է, որ պետության աջակցության դեպքում, կան բոլոր շանսերը, որ Եղեռնի 100-ամյա տարելիցին «Եվրատեսիլը» գա Հայաստան»,- ասաց Քոչարյանը: