Ռոնալդուի վնասվածքը լուրջ չէ (տեսանյութ)
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում` «Վալյադոլիդի» դեմ արտագնա խաղում վնասվածք էր ստացել:
Պորտուգալացին ստիպված էր խաղադաշտը լքել հանդիպման մեկնարկից 8 րոպե անց:
«Ռոնալդուի վնասվածքը լուրջ չէ»,- հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին` հավելելով, որ Ռոնալդուի փոխարինումը նախազգուշական միջոց էր: