Ոստիկանությունը՝ Շիրակի վարչության պետի կողմից Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնության կիրառման մասին
ԻրավունքՀՀ ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանի կողմից ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն չի կիրառվել: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Վերջինիս խոսքով՝ հրապարակված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Մայիսի 12-ին մի քանի լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որի համաձայն' գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանը: