ՔԿՀ վարչության պետի փոփոխություն չի սպասվում
ՀայաստանՇրջանառվող լուրերն այն մասին, որ օրերս սպասվում է Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության պետի փոփոխություն և այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը Հրազդան ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանն է, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում», - ասաց Ղլեչյանը:
Վերջինս նաև նշեց, որ այդ տեղեկատվությունն իր հետ զրույցում հերքել է նաև անձամբ Տիգրան Նավասարդյանը: Նա շեշտեց, որ իր հայտնած տեղեկությունը ՔԿՀ վարչության պաշտոնական պատասխանն է: