«Բավարիան»` Գերմանիայի գավաթակիր (տեսանյութ)
ՍպորտԲեռլինի Օլիմպիական մազադաշտում ավարտվեց Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը:
Գավաթի համար պայքարեցին Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան»: Թիմերին չհաջողվեց հանդիպման հիմնական ժամանակում որոշել հաղթողին: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
107-րդ րոպեին Արյեն Ռոբենը բացեց հաշիվը, իսկ 120-րդ րոպեին մյունխենյան թիմի երկրորդ գոլը հեղինակեց է Թոմաս Մյուլերը: Արդյունքում Մյունխենի «Բավարիան» նվաճեց Գերմանիայի գավաթը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 60-րդ րոպեին: