Սուրիկ Խաչատրյանի եղբոր տղան հերթական պատմության հերոս է դարձել
ԻրավունքՈստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ Էներ Խաչատրյանը, մայիսի 25-ին՝ ժամը 23-ին, Գորիսում ծեծի է ենթարկել 2 անձանց: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանությունից:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` Էներ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին է:
Նշենք, որ ավելի վաղ Yerkir.am-ը գրել էր, որ երեկ երեկոյան` ժամը 22:00-ի սահմաններում, Լիսկայի եղբոր՝ Աղալարի տղան՝ Էներ Խաչատրյանը, իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն և դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին և Գոռին:
Ըստ աղբյուրի` Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել են երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ են հասցրել: Այդ ընթացքում երիտասարդների հայրը ընկել է շոկի մեջ և չի կարողացել օգնել որդիներին: Փորձել է օգնել մայրը, որին ևս մի քանի հարվածներ են հասել, և հայհոյանքներ են տեղացել կնոջ գլխին:
Մանրամասները` yerkir.am-ում: