Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյան (տեսանյութ) Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հանդիպում է ունեցել «Արտաշատ» բժշկական կենտրոնի անձնակազմի հետ Հարցազրույց տվեցի․ Փաշինյան (տեսանյութ) Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից 

Սերժ Սարգսյանի PR քայլը

Քաղաքական

Թուրքիայի նախագահին 2015-ին Հայաստան հրավիրելը Սերժ Սարգսյանի կողմից PR քայլ էր: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Եթե Թուրքիայի նախագահն ընդունի հրավերը և գա Հայաստան, ապա դա հնարավորություն կտա գործող նախագահին բավականին մեծ PR անցկացնելու` ցույց տալու, որ իր նախաձեռնողական քաղաքականությունը ճիշտ էր, որ իրեն քննադատողները սխալվում էին, երբ ասում էին, թե Թուրքիայի նախագահին հրավիրելը, ֆուտբոլային դիվանագիտություն նախաձեռնելը սխալ է

Թուրքիայի նախագահի այցը հնարավորություն կտա հանդիպելու մի շարք երկրների ղեկավարների հետ, որոնք այդ առթիվ հնարավոր է գան Հայաստան, այդ ընթացքում կլինենք միջազգային լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում»,- ասաց Բադալյանը:

Հարցին, թե բացի Սերժ Սարգսյանի PR-ից, Թուրքիայի նախագահի այցն ի՞նչ կտա Հայաստանին, Բադալյանն ասաց. «Ոչինչ, քանի որ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ կբացի սահմանը միայն այն դեպքում, երբ Հայաստանի զորքերը դուրս կգան միջազգային կառույցների կողմից Ադրբեջանինը ճանաչված Լեռնային Ղարաբաղի տարածքներից կամ գոնե հարակից շրջաններից:

Դա է Թուրքիայի պահանջը: Արևմուտքը վերջին 20-25 տարվա ընթացքում փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որ առանց այդ նախապայմանների բացի սահմանը, բայց, ինչպես ցույց տվեց 25 տարվա պատմությունը, Թուրքիան այն երկիրը չէ, որին կարող ես ճնշումով ինչ-որ մի բան պարտադրել»:

Փորձագետի խոսքով` Թուրքիայի նախագահի այցը չի բերելու հայ-թուրքական սահմանների բացմանը, եթե տեղի չունենա Ղարաբաղի հարցով Թուրքիայի համար ցանկալի առաջընթաց և այցը չի հանգեցնելու նաև հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

«Այսինքն` որևէ այլ կետում այդ այցը Հայաստանի համար առաջընթաց չի բերելու: Առավել ևս, պետք է հաշվի առնել, որ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո, եթե նկատել եք արևմտյան գործիչներն այլևս Հայաստան չեն գալիս, այլ գնում են Ադրբեջան` էներգետիկայի հարցով, կամ Վրաստան` ասոցացման պայմանագիրը ստորագրելու համար, և Հայաստան գրեթե չեն գալիս:

Այսպիսով` արևմտյան գործիչների բացը փորձ է արվում լրացնել այդ հրավերով»,- ասաց Բադալյանը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին հանձնաժողովի նախագահ և ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել էր.

«Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար' Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի. փաստաբան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյան (տեսանյութ) Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հանդիպում է ունեցել «Արտաշատ» բժշկական կենտրոնի անձնակազմի հետ Հարցազրույց տվեցի․ Փաշինյան (տեսանյութ) Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Կրեմլը հայտնել է՝ ինչու են Ռուսաստանին անհրաժեշտ միգրանտներըԵրևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահինՊարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ)ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ Ռուսական հարվածի հավանականության պատճառով՝ Գերագույն Ռադան չեղարկել է նիստը2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99 000 դոլարը Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակԿիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի` երկիրը չի կարող ինքնիշխան լինել Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Սև բերետավորների՝ ցուցարարների վրա հարձակումները համակարգող Հայկ Բաբայանը ծանր է տարել մեր հրապարակումը. Լիա Սարգսյան Ես շատ կուզեմ Ձեզ անվճար պաշտպանել, պարոն Աղազարյան․ Արսեն ԲաբայանՈստիկանության կապիտան է մահացել վթարից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուսաստանն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին, վերջինն էլ՝ Ուկրաինային․ Պեսկով «Հրապարակ». 3 միլիոն դրամը փող չէ՞Փաշինյանը նորից վտանգավոր ուղե՞րձ ունի. հարցազրույց կտա Պետրոս Ղազարյանին«Իրավունք». Նարեկ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար«Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին
Ամենադիտված