Հայկ Կյուրեղյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն է կիրառվել. հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել
ԻրավունքՔաղաքացի Հայկ Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Հայկ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիսի 12-ին' ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց օդամղիչ ատրճանակով կրակելուց հետո, ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման ենթարկելիս, ապա բաժնի վարչական շենքում իր նկատմամբ բռնություն են գործադրել' պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն: