Վերջին հանգրվանը՝ հատակը
ՔաղաքականԵրեկ լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100-րդ օրը: Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո՝ ապրիլի 13-ին, Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ի սկզբանե որևէ ակնկալիք չուներ կառավարությունից:
«Ես ի սկզբանե հայտարարել եմ, որ որևէ ակնկալիք չունեմ այս կառավարությունից, որովհետև այս կառավարման համակարգի վերջին հանգրվանը համարում եմ հատակը: Այդտեղ հիմնովին բիզնեսը և իշխանությունը միաձուլվեցին, ընտրակեղծարարությունը՝ ևս, որովհետև Հովիկ Աբրահամյանը վերջին համապետական ընտրությունների ընտրակեղծարարության ղեկավարն էր, և բնականաբար, որևէ դրական բան հնարավոր չէր ակնկալել: Նկատի ունենալով իր նախորդ բոլոր գործունեությունները՝ նա նպաստել է, որ այս իրավիճակը կյանքի կոչվի: Սկզբնական ժամանակահատվածում, որ սպասելիքներ կային՝ ինչ-որ մի քանի քայլ գոնե նա կանի, որպեսզի դրական սպասումներ առաջացնի, Հովիկ Աբրահամյանը չարեց»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: