«Հայկական Ժամանակ». «Արմավիա» ավիաընկերության և «Զվարթնոց» օդանավակայանի ներկայացուցիչները երեկ բանակցություններ են սկսել
Հայկական Մամուլ«Արմավիա» ավիաընկերության և «Զվարթնոց» օդանավակայանի ներկայացուցիչները երեկ բանակցություններ են սկսել: «Արմավիան» պահանջում է 25 տոկոսով իջեցնել չվերթերի սպասարկման սակագինը, որպես ազգային փոխադրող:
Իսկ եթե «Զվարթնոց» օդանավակայանը հրաժարվի «Արմավիայի» համար զեղչված սակագներ կիրառել, ապա վերջինս սնանկ կհայտարարվի:Այս մասին անցած հանգստյան օրերին հայտարարել է «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ՝ ինտերնետային կայքերից մեկին տված հարցազրույցում: Նա նաև հայտարարել է, որ «Արմավիայի» շուրջ ստեղծված վիճակի պատճառով առաջիկա ԱԺ ընտրություններում ինքը քաղաքական ուժերից ոչ մեկին չի կարողանա ֆինանսապես օգնել, իր օգնությունը կլինի միայն բարոյական: Բաղդասարովը մշտապես համարվել է Սերժ ՍԱրգսյանի մեչձավոր գործարարներից մեկը: