Կրակել են, բայց դա պետք չէ շաղկապել Կարեն Պետրոսյանի հուղարկավորության հետ. ադրբեջանական կողմը կրակել է Չինարիի ուղղությամբ
ՀայաստանԱյսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ Կարեն Պետրոսյանի հուղարկավորությունից հետո ադրբեջանական զինուժը կրակ է բացել Չինարիի ուղղությամբ: Լուրեր.com-ի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հաստատեց կրակոցների մասին լուրը:
«Կրակել են, բայց դա պետք չէ շաղկապել Կարեն Պետրոսյանի հետ: Կարենի հուղարկավորությունը ժամը երկուսին վերջացրել ենք, իջել ենք գյուղ, երկու ժամ հետո սկսել են կրակել»,- ասաց նա:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ երեկ Չինարիում հուղարկավորել են 32-ամյա Կարեն Պետրոսյանին, ում սպանվելուց երկու ամիս անց՝ հոկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը հանձնեց Հայաստանին: