Ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ «կացնային ձևով»՝ կացինով կտրելու եմ Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև լինի տեսանելի ու հասկանալի․ Վարդապետյան Քիմ Քարդաշյանը սպիտակի մեջ (լուսանկարներ) Նոր ԲԴԽ նախագահը չի ունենալո՞ւ կաշկանդվածություն, որ վաղն էլ վարչապետն իրեն կարող է խնդրել հրաժարական տալ․ լրագրողը՝ Փաշինյանին Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 Բոլորիդ նույն ճակատագիրն է սպասվում. Էս մարդը ձեզ օգտագործել ու դեն է շպրտում. Սրբազանը՝ ՔՊ-ականներին Փաշինյանը բացահայտեց՝ ինչու է հեռացրել պաշտոնյաներին աշխատանքից (տեսանյութ) «Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը Հայկ Կոնջորյանի կնոջ երազանքը իրականացավ․ MediaHub Հայ-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել 

Հովիկ Աբրահամյանի` բոլորին բավարարող կառավարությունն արդեն բոլորին խանգարում է

Հրապարակումներ

Երբ փոխվարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Արմեն Գևորգյանը, քննարկվեցին ամենատարբեր վարկածներ՝ քաղաքականից մինչ անձնական:

Տեսակետների խաչմերուկում թույլ լսելի էր մի վարկած, ըստ որի՝ Գևորգյանը հեռացել է, որովհետև չի ուզեցել մնալ խորտակվող նավում: Խոսքն ոչ թե գլոբալ իշխանափոխության, այլ՝ կոնկրետ կառավարության մասին է:

Հիշենք, թե ինչ հանգամանքներում ձևավորվեց գործող կառավարությունն՝ այս հրապարակման մեջ կանգ առնելով միայն քաղաքական շարժառիթների վրա:

Խորհրդարանում ձևավորվել էր չորս քաղաքկան ուժերի դաշինք, համագործակցություն, որը թեև առաջին նախագահի կողմից կնքվել էր «Հրաշալի քառյակ» անունով, սակայն «հրաշալի» կարողանում էր պահանջել բացառապես ու միայն այն օրերի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ինչ-որ տեղ կարելի է պնդել նույնիսկ, որ ԱՄՆ-ում Հայաստանի ներկայիս դեսպանի անձը, ավելի շուտ նրա նկատմամբ մերժողական վերաբերմունքը դարձել էր չորս ուժերի համագործակցության «մերանը»: Անշուշտ, այս ամենում վերջին դերը չէր վերապահված Քառյակի լոկոմոտիվ կուսակցության՝ ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ու Տիգրան Սարգսյանի անձնական բարդ հարաբերություններին:

Տիգրան Սարգսյանը, սակայն, քննադատության թիրախ դարձավ ու միավորեց ոչ միայն «այլընտրանքայիններին» ու ընդդիմադիրներին, այլ նաև մշտապես վարչապետական հավակնություններ ունեցող Հովիկ Աբրահամյանին:

Ստեղծված իրավիճակում՝ Սերժ Սարգսյանն որոշեց նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը ու փողոցի պահանջից առաջ՝ Տիգրան Սարգսյանին կառավարությունից տեղափոխել դիվանագիտական աշխատանքի:

Հովիկ Աբրահամյանը բոլորի համար դարձավ «ազգային համաձայնության» խոհրդանիշ: Նա ներկայանում էր՝ որպես Սերժ Սարգսյանի «աջ թև» ու նաև խնամիական կապերով կապված էր ընդդիմության լիդերության սաղմնային հայտ ներկայացրած ուժի ղեկավարի հետ:
Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հարաբերություններում Աբրահամյանը ստանձնել էր քաղաքական կապավորի, հաշտարարի դերակատարություն, ինչ շնորհիվ էլ դարձավ վարչապետ ու կառավարության կադրային բանկն էլ լրիվ հարմարեցվեց քաղաքական կոնյուկտուրային, որպեսզի համակարգի որևէ սեգմենտ իրեն օտարված ու ժխտված չզգա ու նաև վստահ լինի, որ Արգամիչն ոչ միայն ու ոչ այնքան վարչապետ է, որքան՝ համակարգի կայունության գրավական, իշխանության ժառանգականության ապահովող, ես կասեի նույնիսկ՝ իշխանության ու ոչիշխանականների ստվերային համաձայնությունների լեգիտիմ ներկայացուցիչ:

Պաշտոնամուտի «մեղրամիսն» այդ «քաղցր» նոտայով էլ անցավ:

Հովիկ Աբրահամյանը զբաղված էր PR-ով, մարզային այցելություններով, հասարակական տարբեր խմբերի խոստումներ տալով: Այդ օրերին առաջին անգամ նկատեցի, որ պոպուլիզմով կարող է զբաղվել ոչ միայն ընդդիմությունն,, այլ նաև՝ գործադիր իշխանությունը, որը սովորաբար դառնում է ընդդիմախոսների պոպուլիզմի թիրախը:

Քանի դեռ Եռյակ-Քառյակը իր սիրած 12 պահանջների վրա էր ու սպասում էր ՙՙկկվի կանչին՚՚՝ սեպտեմբերի 30-ին, նախագահն էլ չէր ակտիվացրել սահմանադրական ռեֆորմի գործընթացը, այս երկրում երևում էր միայն մի մարդ՝ վարչապետն, ով անսովոր ակտիվ էր նույնիսկ հայ-ադրբեջանական լարվածության օրերին, երբ ջոկատավարի կարգավիճակով ՙՙպիոներ՚՚ պատգամավորներին սահմանի բերան էր տանում՝ վառոդի հոտն առնելու:

Սահմանադրական փոփոխություն կոչվածը դարձավ այն «կարմիր գիծը», որ բացահայտեց Հովիկ Աբրհամյանի «միջնորդական առաքելության» ֆիասկոն:

Մի կողմից պարզվեց, որ նա Սերժ Սարգսյանի համար քաղաքական ժառանգորդ չէ, այլապես անիմաստ կլիներ սահմանադրական փոփոխությունը: Մյուս կողմից, ակնհայտ դարձավ, որ Արգամիչի խնամին ավելին է ուզում, քան՝ իր հարազատին վարչապետի պաշտոնում տեսնելը ու այդ ավելին ստանալու համար պատրաստ է անգամ հրապարակ դուրս գալ ու կանգնել «Սերժիկ, հեռացիր՚» վանկարկողների կողքին:

Բոլորին բավարարող կառավարությունն՝ իր վարչապետով, արդեն բոլորին խանգարում է:

Սերժ Սարգսյանը սկսել է մտածել կամ շուտով կսկսի մտածել նոր իշխանության կոնֆիգուրացիայի մասին՝ նոր սահմանդրությանը հանգույն, որում նրան վարչապետի ուժեղ ֆիգուր պետք չէ:

Գագիկ Ծառուկյան էլ գուցե ցանկանա քննադատության ուղղակի թիրախ դարձնել նախագահին, սակայն դա չի կարող անել՝ առանց «բուֆերային գոտու» չեզոքացման…

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչու է Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան. TVPInfoԾառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ «կացնային ձևով»՝ կացինով կտրելու եմ Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան Ռուսաստանում զորահավաք չկա. Պեսկով Միանձնյա որոշում է եղել․ Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնանկություններն արել է SMS-ով (տեսանյութ) Ուկրաինան չպետք է ինքնուրույն բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ. Անգելա Մերկել Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև լինի տեսանելի ու հասկանալի․ Վարդապետյան Քիմ Քարդաշյանը սպիտակի մեջ (լուսանկարներ) Նոր ԲԴԽ նախագահը չի ունենալո՞ւ կաշկանդվածություն, որ վաղն էլ վարչապետն իրեն կարող է խնդրել հրաժարական տալ․ լրագրողը՝ Փաշինյանին Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 Բոլորիդ նույն ճակատագիրն է սպասվում. Էս մարդը ձեզ օգտագործել ու դեն է շպրտում. Սրբազանը՝ ՔՊ-ականներին Փաշինյանը բացահայտեց՝ ինչու է հեռացրել պաշտոնյաներին աշխատանքից (տեսանյութ) «Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը Իսրայելը ավիահարված է հասցրել է Բեյրութին. կան զոհեր Հայկ Կոնջորյանի կնոջ երազանքը իրականացավ․ MediaHub Հայ-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցելՀՀ-ի համար մարտահրավեր կա. ԱՄՆ-ն ագրեսիվություն ունի Իրանի նկատմամբ, կարող է նոր էսկալացիա լինի․ միջազգայնագետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը առաջին հանդիպումն է անցկացրել Թրամփի հետ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Այսօրվա փոխարժեքները․ մանրամասներ Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Օրբանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ» Արարատից 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»․ Shamshyan Լույս չի լինելու․ հասցեներ Փաշինյանն ասաց բառացի նույն միտք, որը ադրբեջшնgի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս. Մամիջանյան Նոյեմբերի 23-ի աստղագուշակԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Հովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին. 24News Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Ջուր չի լինի․ հասցեներ են հայտնի Փաշինյանը ակնարկում էր իր թիմին. Հակոբ Բադալյան Արցախը հանձնել է թուրքին, զոհել է մի ողջ սերունդ ու ասում է՝ եկեք հանրաքվե անենք․ ՍաղաթելյանՄեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Որ ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածում, որ ինչ-որ մարդկանց գրգռում է Արևմտյան Ադրբեջան տերմինը․ Փաշինյան Բա ես ու իմ կարգավիճակի մարդիկ ի՞նչ անեն․ Սոֆյա Հովսեփյան Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով․ «Ժողովուրդ» Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն»․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ․ «Հրապարակ» Ովքեր և ինչ ձևաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու Էդգար Ղազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին․ «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան․ «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով․ «Փաստ»
Ամենադիտված