Թե ինչպես է ՀՀԿ-ն պատրաստվում ընտրություններին
ՀասարակությունԵրեկ համացանցում էր հայտնվել մի լուսանկար, որտեղ գրված էր, որ ՀՀԿ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվիստների՝ ֆիքսված աշխատավարձով: Նկարում կային նաեւ հեռախոսահամարներ, որոնցից մեկով էլ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրողը զանգահարել է ՀՀԿ գրասնեյակ: Ընթերցողին ենք ներկայացնում թերթում տպագրված նյութը.
«-Բարեւ ձեզ, իմ անունը Քրիստինե է, ես ուսանող եմ, Ղարաբաղից եմ եկել, ձեր համարը տեսա, զանգեցի: Ինձ ասացին, որ ընտրությունների հետ կապված կարող եմ ձեր մոտ աշխատել:
-Դուք ո՞ր շենքում եք բնակվում:
-Էրեբունի համայնքում:
-Ի սկզբանե այդ աշխատանքը նախատեսված է Արաբկիր համայքնի բնակիչների համար, ովքեր ընտրելու են տվյալ տարածքում, նրանք պետք է աշխատեն իրենց շենքի բնակիչների հետ:
-Ես բարեկամներ ունեմ Արաբկիրում, ես կարող եմ իրենց հետ գնալ, էդ ձեր ասածը անել, ուղղակի պետք ա իմանամ' ի՞նչ պետք ա կոնկրետ անեմ, որպեսզի իմանամ, կարո՞ղ եմ ձեզ կոնկրետ օգտակար լինել, թե՞ չէ:
-Քրիստինե ջան, ուրեմն, աշխատանքը հիմնականում կայանում է նրանում, դե գիտեք' մայիսի 6-ին ընտրություններն ա, հանրապետական գրասենյակում, տվյալ տարածքը, որը որ նախատեսված ա, տվել են մեզ, Արաբկիրի որոշ շենքերում, ոչ ընդհանուր համայնքում, մենք աշխատում ենք էդ շենքերի հետ: Ու եթե դուք ասենք' Արծրունի 10 շենքից եք, ենթադրենք, պետք ա աշխատեք ձեր շենքի հարեւանների հետ:
-Իզվինիտե, իսկ դուք ի՞նչ եք հասկանում աշխատել ասելով:
-Դուք պետք ա ձեր հարեւանների հետ շփվեք, զրուցեք, տեսնեք' իրենք ինչ խնդիրներ ունեն: Ասենք, օրինակ' եթե ինչ-որ խնդիր կա, որը մենք ի վիճակի ենք լուծել, տվյալ պարագայում մենք կարող ենք օգնել այդ մարդկանց:
-Եթե ասենք' ինքը սոցիալական խնդիր ունի, կամ ինչ-որ տենց պրոբլեմ, տե՞նց, հա՞:
-Եթե սցիալական խնդիր ունի, եւ դա մեր իրավասության շրջանակներում ա, եթե մենք կարողանանք օգնել, մենք սիրով ... որովհետեւ անցած անգամ էլ ընտրություններին շատ, շատ, շատ բնակիչներին մենք օգնել ենք սիրով ու իրանք մի մարդու նման եկել են ընտրել են ՀՀԿ-ի թեկնածուին:
-Բայց դա նորմա՞լ ա, որ ես իրանց ասեմ, որ մենք կարանք իրենց սոցիալական օգնություն...
-Դուք ընդամենը միջնորդ եք հանդիսանում:
-Բայց իրանք չե՞ն ասի, որ մենք ծիպա իրավունք չունենք, տենց բաներ:
-Էստեղ ոչ մեկ իրավունքների մասին չի խոսում, բոլորս էլ գիտենք, որ ընտրությունները մեզ մոտ ոչ թափանցիկ ա: Երբեք էլ նման բան չի եղել: Պարզապես սա մի փոքր առիթ ա, որպեսզի մենք մտածենք մեր ժողովրդի բարեկեցիկ վիճակի մասին: Սխալ ա, որ մենք որոշ ժամանակ ենք մտածում, պետք ա անընդհատ լինի, բայց հիմա հնարավորությունը էսքան ա: Ինչով կկարողանանք, կօգնենք:
-Մի հատ էլ հարց, ասենք ես ո՞ր ոլորտների վրա պետք ա շեշտը դնեմ, որ էդ մարդկանց ասեմ, որ մենք կարող ենք էդ հարցում իրանց օգնենք:
-Կոնկրետ ոլորտներ գոյություն չունի: Մարդ կա վաղուցվանից իրա բնակարանի համար չի վճարել, էդ բնակարանի վարձը հավաքվել ա, ինքը չի կարողանում վճարի, ինքը անվճարունակ ա, ինքը վատ ապրող ա, հնարավորություն չունի: Բայց ինքը ունի տունը հինգ հոգի ընտրող, որ ինքը ասում ա' էդ վճարը վճարենք, որովհետեւ ես ի վիճակի չեմ, ես չեմ աշխատում, կամ ես հաշմանդամ ունեմ, եւ այլն, ես իմ հինգ անդամների հետ կգամ կընտրեմ: Խոսքը դրա մասին ա: Եթե մենք կարողանանք, մենք կօգնենք էդ բնակչին եւ ինքը իր հինգ հոգով կգա ու կընտրի: Էդքան բան:
-Ես պետք ա ագիտացիա անեմ հա՞ հանրապետականի համար:
-Հա:
-Իսկ իրանցից ինչ-որ բան պե՞տք ա վերցնեմ:
-Եթե դուք կոնկրետ մի շենքի համար սկսեցիք աշխատել, դուք պետք ա բնակարան առ բնակարան անուն ազգանուններով գրեք, թե ով ինչ ա ցանկանում, ով պատրաստ ա, ու ամենակարեւորը' ընտրությունների օրը դուք ձեր ասած էդ մարդկանց, 5 հոգի կլինի, թե 10, թե ավել, դուք էդ մարդկանց պետք ա վերցնեք գաք ընտրական տեղամաս, որպեսզի նրանք ընտրությունը անեն: Մենք ամեն կերպ կօգնենք ձեզ, թե մեքենայով, եթե մեքենայի հարկ լինի, որպեսզի իրենց տեղափոխեք, չնայած շատ մոտիկ տարածության վրա յա գտնվում էդ տեղամասը, մանկապարտեզում ա լինելու, իրանք ոտքով էլ կարող են, երկու քայլ ա: Պարզապես համախմբվում եք բոլորդ միասին ու գալիս եք ընտրության: Տնօրենը տարածքի մարդ ա, ինքը բոլորին անգիր ճանաչում ա, չի ստացվի նենց, որ դու ասես ես տասը հոգու կբերեմ, ինքը տեսնում ա' դու բերում ես՞, թե չես բերում:
-Այսինքն, տնօրենը մեր հետ ա՞ լինելու:
-Տնօրենը միշտ ընտրական տեղամասում ա լինելու, ինքը տեսնելու ա իրա ընտրական շենքերի տարածքից, իրա ակտիվիստներից ով է լավ աշխատում, ով' վատ:
-Տո եսծ' ինքը մե՞ր հետ ա, Հանրապետականի՞ց ա:
-Իհարկե:
-Իսկ անձնագրեր պե՞տք ա վերցնեմ իրանցից:
-Անձնագրեր պետք չի, դուք ուղղակի նշելու եք ձեզ մոտ, ստորագրություն ա, եւ այլն եւ այլն:
-Իսկ ես ո՞նց կարող եմ իմանալ, որ իրանք ինձ չեն խաբի ու իրանք իրոք կգնանք մեր նախագահի կուսակցությանը կընտրեն:
-Այ հենց դրա համար ես ասում եմ' պետք ա լինի տարածքի մարդ: Այսինքն, հարեւանը հարեւանին վրյադ լի խաբի: Ասենք' կարող ա խաբի մի 50 տոկոսը, բայց ոչ 100 տոկոսը: Անցած անգամ էլ եղել են դեպքեր, մարդը ասել ա' ես կգամ կընտրեմ քո ասած մարդուն, էդ մարդը անգամ բերել ա իրան ընտրության, ինքը ուրիշի ա ընտրել: Մենք իմացել ենք, որ ինքը ուրիշի ա ընտրել:
-А как мы это узнаем?
-Իմանում ենք, իմանում ենք: Բայց դու պետք ա էնքան ճիշտ աշխատես, ինքն էլ պետք ա մի քիչ բարեխիղճ լինի, որ եթե էդ մարդը իրա համար ամեն ինչ անում ա, պետք ա իրանք իրանց խոսքի տերը լինեն:
-Но как мы это узнаем? Իրանք գնում են, ընտրում են ու քցում են յաշիկը, չէ՞, մենք ո՞նց ենք իմանում' ում են ընտրում:
-Ամեն ինչ պետք ա անել: Իրանց խոսալուց էլ դու կհասկանաս' ինքը իրո՞ք պատրաստ ա ընտրի Հանրապետական կուսակցությանը, թե՞ ոչ: Եթե դու անգամ մի տոկոս էլ կասկած ունենաս, որ ինքը կարող ա չգա, ուրեմն ինքը չի գա:
-Բա որ գա ու ընտրի ուրիշի՞ն:
-Էտի մենք չենք իմանում: Իմացողներն իմանում են' տնօրենը, ինքը քեզ վերջում կասի' Քրիստիկ ջան, գիտե՞ս, քո բերած մարդկանցից 5 հոգին իրոք ընտրել են, 6 հոգին չեն ընտրել: էնտեղ արկղները բացվում ա, ձայները ցույց ա տալիս:
-Իսկ դա վճարովի՞ ա չէ լինելու, որ ես գամ աշխատեմ:
-Դա աշխատանք ա, վճարովի, ստաբիլ աշխատավարձ ա' 50 հազար դրամ, պլյուս տոկոսներ' ինչքան ձայներ կկարողանաս բերես:
-Այսինքն, ինչքան մարդու անուն բերեմ՝ ինձ հավելավճա՞ր եք տալու:
-Այո, անունի հետ կապված դու կարող ա միլիոնավոր անուն գրես, այդ օրը պետք ա բերես ընտրության բոլոր էդ մարդկանց, բերես ու ընտրեն Հանրապետական կուսակցությանը:
-Իսկ բոնուսը ինչքա՞ն ա:
-Տոկոսները կախված ա ձեր աշխատանքից: Այսինքն, 10 հոգուց ավել արդեն ձեր տոկոսները բարձրանում ա: 10 հոգին դա մինիմալն ա, որ դու կարող ես, էդ 50 հազարը որ վճարում են, էդ մինիմալ 10 հոգին դու պետք ա բերես: Դրանից ավել արդեն տոկոսները' 5000-ով, 10 հազարով կբարձրանա:
-Իսկ ես մի՞ ռեյսով եմ բերում իրանց, թե՞...
-Դու պետք ա մտնես շենք, պետք ա մտնես, անընդհատ խոսես, հարցնես' ի՞նչ կա, ո՞նց ա, ի՞նչ ցանկություն կա, գաս մեզ ասես' էս մարդը էս բանն ա ուզում, կարո՞ղ եք անել: Եւ մենք կասենք' կարո՞ղ ենք, թե՞ ոչ: Դու էլ կպատասխանես' գիտե՞ս ինչ, ես ասեցի, իրենք ասեցին, էս հարցով կարող են օգնել, էս հարցով ոչ, էդ մեկը մեր իրավասության սահմաններում չի:
-Ւսկ մենք էդքան ֆինանս ունե՞նք, որ տենց բոլորին օգնենք:
-Գուցե կարողանանք օգնել, որովհետեւ անցած ընտրությունների ժամանակ բոլոր Արաբկիր համայնքը պնդում էր, որ իրանց երեխաները խաղահրապարակ չունեն, իրանք կանաչ տեղ չունեն, որ իջնեն երկու րոպե նստեն, նայեն, թե իրանց երեխաները ինչպես են խաղում, էդ ամեն ինչը կազմակերպվեց անցած անգամ, գունավոր սիրուն խաղահրապարակ բերեցին, կառուսելներ բերեցին, Երիցյան Ալբերտը բերեց: Ես իրա համար աշխատում էի, էլի նույն տարածքում, բերեց տեղադրեց, բնակիչները մի մարդու նման ...
-Սսյսինքն, փողի խնդիր չունե՞նք:
-Չէ, խնդիր չկա, պետք ա ուղղակի լավ աշխատել, որովհետեւ գիտե՞ք' էսօր բավականին շատ կուսակցություններ կան, բավականին շատ մարդիկ ուզում են մեծամասնականով ընտրվեն, էստեղ կա ԲՀԿ, էստեղ ընդդիմություն կա, մի խոսքով շատ ու շատ մարդիկ: Բնակչի դուռը ծեծես, կարող ա ինքը ընդհանրապես Հանրապետականին նի սիմածիզիռույետ, պռոստը ինքը դուռը շպրտի քո երեսին:
-Բա ես ի՞նչ պետք ա անեմ էդ դեպքում:
-Ինքը եթե կտրուկ ասում ա' ոչ, ես ոչ մի բան չեմ ուզում էդ մարդկանց մասին լսեմ, դու պարզապես պետք ա չշարունակես՝ խուսափելով խնդիրներից: Իսկ եթե մարդը ուզում ա լսի քեզ, թե դու ինչ առաջարկներ ունես իրան անելու, ուրեմն, հնարավոր ա էդ մարդուն բերես ճիշտ ուղու վրա:
-Եթե ես ընտրության օրը ունեմ 20 հոգի, ես բոլորին միանգամի՞ց եմ բերում, թե՞ խմբերով:
-Դու կարող ես 5-5 բերես, խնդիր չկա:
-Գիտե՞ք խի եմ հարցնում, պատամուշտը ես տենց վիդեոներ եմ տեսել, տենց իրանք նկարում էին, բան են անում, տո եսծ, եթե ինձ մի քանի անգամ տեսնեն էդ տեղամասի մոտ, ա տամ կտո տը ժէ ուզնայետ, որ ես էդ թաղից չեմ, չե՞ն կարա ինձ մոտենան:
-Նման բան չկա, չի նկարահանվում, նման պրոցեսներ չի լինում, նկարահանման պրոցեսը լինում ա ներսում, դուք ընդհանրապես դրա հետ կապ չունեք:
-Յա իմեյու վվիդու, որ այդ օպոզիցիան, ժուռնալիստները, կգան կնկարեն ինձ։
-Նետ, նետ, նետ, տակովա նետ: Չէ, տենց բաներ չկա: Կարող եք լրիվ հանգիստ լինել, նման ասենք աժիոտաժի մեջ դուք չեք ընկնի:
-Իսկ եթե վսյո տակի ինձ մոտնենա՞ն, ասենք ապազիցիայից մեկը հասկանա, ինձ հարցնի' դու էստեղ ի՞նչ ես անում:
-Նման բան չի լինի, մեր աշխատողը ձեզ հետ կլինի, կոնկրետ ընտրության օրը: Ես հաստատ համոզված եմ: Դուք պարզապես պետք ա բարեխիղճ ձեր աշխատանքը կատարեք:
-Իսկ ոստիկանները չեն՞ կարող ինձ մոտենալ, ինչ-որ բան հարցնել:
-Դուք ոչ մի հանցագործություն չեք անում, դուք պարզապես սովորական քաղաքացիների նման ձեր իրավունքով մասնակցում եք ընտրության պրոցեսին: Ոչ ոք իրավունք չունի ձեզ արգելք հանդիսանա ու ասի դուք իրավունք ունեք, կամ' չէ: Դուք իրավունք գուցե չունեք ընտրելու, քանի որ ԼՂՀ քաղաքացի եք, բայց դուք մասնակցելու' որպես անհատ, օգնելու իրավունք ունեք:
-Այսինքն՝ ոստիկանները մեր հետ են չէ՞, պրոբլեմ չի լինի:
-Ձեզ ոչ մեկ չի նեղացնի, կարող եք հանգիստ լինել:
-Իսկ ինձանից ի՞նչ ա պահանջվում ձեր մոտ գալու համար:
-Ոչ մի բան, կգաք, տնօրինության հետ կխոսեք մանրամասների համար:
-Իսկ ո՞ւմ պիտի դիմեմ' որ գամ:
-«Արփա Սեւան» մտեք, առաջին հարկ, էնտեղ մենք պապիկ ունենք, իրանից հարցրեք ՀՀԿ գրասենյակի Նարինեին, ինքը ձեզ կուղեկցի»:
Քրիստինե Խանումյան