Ջոնի Դեփի դուստրը չի սրտնեղում, որ իր մասնակցությամբ՝ էրոտիկ տեսարաններով «Կուռքը» սերիալը քննադատության է արժանացել․ «Նորմալ է, որ այն բոլորի համար չէ» Հաջողություն ներգրավել. երբ զարդարել տոնածառը 2025 թ․-ի համար Նիկոլ Քիդմանն ասել է, որ չի խուսափել «Babygirl»-ի էրոտիկ տեսարաններից, քանի որ «միշտ ձգտում է դուրս գալ իր հարմարավետության գոտուց» Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ Փաշինյան Նույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) 

Սահմանադրական փոփոխություններն ու իշխանության վերարտադրությունը

Վերլուծական

Երբ իշխանության ու ընդդիմության հարաբերություններն անտագոնիստական են լինում, բանավեճերի հարթակն իր տեղը զիջում է «սև-սպիտակի»  իռացիոնալ հարթությանը:

Օրինակ, ես կարծում եմ՝ սահմանամերձ գյուղերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը շատ ավելի ընդգրկուն էր, բայց այն, ըստ էության, մերժվեց, որովհետև դրա հեղինակն ընդդիմադիր պատգամավոր էր, փոխարենը՝ շրջանառության մեջ դրվեց կառավարության նախագիծն, որն ավելի շատ սահմանամերձ տարածքը դարձնում է օֆշորային գոտի, քան նպաստում է այնտեղ ապրող մարդկանց հոգսերի թերևացմանը:

Նույն անհանդուրժողականությամբ ընդդիմությունն արձագանքում է իշխանության նախաձեռնություններին:

Եռյակի անդամ երկու կուսակցություններ՝ ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», կողմ են կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն հրաժարվում են բովանդակային հարթության մեջ քննարկման առնել սահմանադրական փոփոխությունները, որովհետև, ՀԱԿ-ի ու մյուսների օրինակով, կարծում են, որ իշխանության նպատակը ոչ թե կառավարման արդյունավետ մոդելին անցում կատարելն է, այլ՝ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության ապահովումը:

Ընդդիմության ասածի մեջ, իհարկե, կա ճշմարտություն, որովհետև ես չեմ կարծում, թե գործող իշխանության գլխավոր դարդ ու ցավն երկրի ժողովրդավարացման հարցն է:

Անշուշտ, սահմանադրական փոփոխությունների գործընթացն ուղղված է իշխանության այնպիսի կոնֆիգուրացիայի ստեղծմանը, որը ձեռնտու կլինի Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի համար: Գործող նախագահն անցած յոթ տարվա ընթացքում չի կարողացել ստեղծել կենսունակ համակարգ ու հիմա իշխանության ժառանգականությունն ապահովելու համար դիմում է նաև այս քայլին:

Այս իմաստով՝ ընդդիմության պնդումը ճիշտ է, սակայն չի կարելի այդքան պրիմիտիվ զուգահեռներ անցկացնել սահմանադրական փոփոխությունների ու իշխանության վերարտադրության ցանկության միջև: Իշխանությունը կվերարտադրվի, եթե չհանդիպի ընդդիմության ու հասարակության հակազդեցությանն, ու այստեղ սահմանադրական փոփոխությունների խնդիրն այնքան էլ կարևոր չէ: Օրինակ, տարիներ առաջ Վլադիմիր Պուտինն իր իշխանությունը վերարտադրեց՝ Դմիտրի Մեդվեդևին նախագահ «նշանակելով»: Ռուսաստանում որևէ մեկի մտքով անգամ չանցավ՝ դիպչել սահմանադրությանը: Սահմանադրություն չի փոխվել նաև Թուրքիայում, սակայն երկիրը փաստացի ղեկավարում է ոչ թե սահմանադրական ավելի մեծ լիազորություններ ունեցող վարչապետ Դավիթօղլուն, այլ նախագահ Էրդողանը:

Նույն հնարքին կարող էր ու կարող է դիմել նաև Սերժ Սարգսյանը:

Խնդիրը սահմանադրությունը չէ: Եթե նա չունենա իրական այլընտրանք ու հասարակական դիմադրության, կարող է նույնիսկ գործող սահմանադրության պայմաններում վերարտադրել իշխանությունը՝ դիցուք պահպանելով ՀՀԿ նախագահի պաշտոնը, վերահսկողությունը խորհրդարնական մեծամասնության նկատմամբ ու նախագահ կարգելով լոյալ որևէ գործչի:

Ըստ այդմ, սահմանադրական փոփոխությունների գործընթացին պետք է մոտենալ բովանդակային հարթության մեջ՝ քննարկելով, թե կառավարման որ մոդելն է կենսունակ Հայաստանի համար:

Նոր իշխանության քաղաքական պատկանելության խնդիրն անուղղակի կապ ունի սահմանադրության կամ դրա փոփոխությունների հետ: Այդ հարցում ավելի կարևոր է, օրինակ, ընտրությունների որակը:

Իշխանության վերարտադրության գաղափարը հրապուրիչ չէ, որովհետև մարդիկ օբյեկտիվորեն հոգնում են նույն դեմքերին տեսնելուց կամ հին գաղափարները լսելուց, մյուս կողմից՝ իշխանության վերարտադրությունը կանխում են՝ իրական այլընտրանք ստեղծելով:

Մենք չունենք որակով իշխանություն, սակայն տեսանելի չէ նաև կենսունակ այլընտրանքի հեռանկարը:

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ջոնի Դեփի դուստրը չի սրտնեղում, որ իր մասնակցությամբ՝ էրոտիկ տեսարաններով «Կուռքը» սերիալը քննադատության է արժանացել․ «Նորմալ է, որ այն բոլորի համար չէ» Հաջողություն ներգրավել. երբ զարդարել տոնածառը 2025 թ․-ի համար Նիկոլ Քիդմանն ասել է, որ չի խուսափել «Babygirl»-ի էրոտիկ տեսարաններից, քանի որ «միշտ ձգտում է դուրս գալ իր հարմարավետության գոտուց» Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ ՓաշինյանՆույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չենք մտածո՞ւմ, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվելՄխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը Ադրբեջանին առաջարկել ենք հանել ԵՄ դիտորդներին այն հատվածներից, որտեղ արդեն սահմանազատված է․ Փաշինյան ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ որ կոչի հորդորակ»․ ՄելիքյանՆիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա ՎարդանյանԻնչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ ՓաշինյանինՀովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ ՓաշինյանՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականըԻնչպես Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին․ ՓաշինյանՊատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում․ ՓաշինյանԱյո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ ՓաշինյանՓաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրելԳերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում. Մարգարիտ ԵսայանԿադրային փոփոխություններն իրենց բնույթով կոնֆլիկտային չեն․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասինԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունըՏղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել․ գործը դատարանում է ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիսԳերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքըՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը Ում ինչ ձեռք է տալիս, այն էլ անում են (տեսանյութ) Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ ՊուտինՊրեմիերա․ Արցախի ձայներ՝ «Երազանք» (տեսանյութ) «Օրեշնիկ» համակարգը կարող է խոցել թիրախները ողջ Եվրոպայի տարածքում․ ԿարակաևՕլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդինՊուտինը հանդիպում է անցկացրել ՌԴ ՊՆ ղեկավարության հետ (տեսանյութ)Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. Փաշինյան (տեսանյութ)10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի. Քրիստինե Պեպելյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Մոտ 1 միլիարդ դրամի չարաշահու՞մ. «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են (տեսանյութ)
Ամենադիտված