Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելը նկարահանվել է
ԱյլԱրամ Մանուկյանի դեմ հարձակման լուրն առնելուց հետո նրա կուսակիցներից ու ոստիկաններից բացի բազմաթիվ լրագրողներ են շտապել նրա բնակարան։ ՀԱԿ պատգամավորի դեմքին կապտուկներ են եղել։ Նա առայժմ ձեռնպահ է մնացել մեկնաբանությունից։ Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեղադրել է Սերժ Սարգսյանի վարչախմբին.
«Ռեժիմը դիմում է բացահայտ ահաբեկչական գործողությունների, իշխանության շակալները հարձակվում են ընդդիմության ներկայացուցիչների վրա»:
Ի դեպ, Մանուկյանի շենքի բակում տեսախցիկ կա։ Նկարահանվածն արդեն ոստիկանների ձեռքում է։
Հարձակվողը միջին տարիքի տղամարդ է եղել: Նա ոչինչ չի ասել, հարվածներ է հասցրել պատգամավորին եւ դիմել փախուստի:
Աղբյուրը`a1plus.am