Նախարարի մեքենան տեղափոխել են «գայի պլաշադկա». Shamshyan.com (լուսանկարներ)
ԻրավունքԱյսօր՝ կեսգիշերին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Օրբելի փողոցում կանգնեցրել են Toyota Camry մակնիշի 006 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ վարորդը՝ Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 35-ամյա Շահեն Դուրգարյանը, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, ինչն ապացուցվել է նրան բժշկական փորձաքննության ենթարկելուց հետո, իսկ ավտոմեքենայի վրա էլ տեղադրված է եղել գերձայնային ազդանշան (դռռիկներ): «Կարմիր բերետներն» այդ մասին հայտնել են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից Օրբելի փողոց է ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչ Արսեն Հակոբյանը, ով էլ Toyota-ն տեղափոխել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Առողջապահության նախարարության հաշվեկշռում և այն որպես ծառայողական ավտոմեքենա սպասարկում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում