Զարուհի Փոստանջյանն ապստամբության կոչ արեց (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր կառավարությունը մերժեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը:
Երբ պատգամավորը դուրս եկավ կառավարության շենքից, նրան դիմավորեցին ամեն հինգշաբթի բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները: Նրանցից մեկը բողոքեց իրավական համակարգի անկատարությունից, որի լուծման միակ ուղին, ըստ պատգամավորի, համակարգի փոփոխությունն է:
Պատգամավորը հավաքված կանանց ապստամբության կոչ արեց:
«Անում էինք, ինչի՞ վախեցաք, բոլորն էլ համաձայն են, ձեր հետևից գալիս էինք, ինչի՞ վախեցաք, ինչի՞ չգնացիք առաջ»,- ասաց բողոքող քաղաքացիներից մեկը:
Մանրամասները` Լուրեր.com-ի տեսանյութում