«Շիրակ» ֆուտբոլային ակումբը դիմել է «Արարատ»-ին ԱԳՆ արձագանքը որակել այլ կերպ, քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է․ Լևոն Քոչարյան Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում «Վանը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել․ տրվել են մի շարք հանձնարարականներ ԱԺ են այցելել ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ․ քննարկվել է կրթական ոլորտում խնդիրները Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում Իրանում Հայաստանի դեսպանը ներկա է եղել Նոուրուզին նվիրված պաշտոնական միջոցառմանը Կրասնոդարի գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է փոխարինել Սպերցյանին Մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, բայց ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի. Իրանի ԻՀՊԿ հրամանատար Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդյանցի Կոկոն» Մեծամորի միջնաբերդից հայտնաբերված՝ կքանստած կնոջ արձանիկը 

INVEST ARMENIA 2015. աննախադեպ բիզնես ֆորում՝ Հայաստանում

Տնտեսություն

BPA ընկերությունն INVEST ARMENIA ծրագրի շրջանակներում մայիսի 8-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում նախատեսում է կազմակերպել INVEST ARMENIA 2015 բիզնես ֆորում, իսկ սեպտեմբերի 25-27-ը INVEST ARMENIA բիզնես էքսպո, որոնց նպատակն է լինելու ներկայացնել մեր երկրի տնտեսության պոտենցիալը և ներդրումային հնարավորությունները՝ այդ կերպ խթանելով հայաստանյան բիզնես միջավայրի բարելավմանը:

Lurer.com-ի թղթակիցը ֆորումի կազմակերպման և գաղափարի վերաբերյալ զրուցեց BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանի հետ:

- Բիզնես ֆորումի շրջանակներում տեղի կունենա հայկական գինու, կոնյակի ցուցահանդես և համտես: Ֆորումին կմասնակցեն ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարներ, 22 երկրների առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ, 100-ից ավել սփյուռքահայ գործարարներ: Այցեր են կազմակերպվում հայաշատ համայնքներ, որտեղ էլ ներկայացվում է ծրագիրը: Այս պրոյեկտը ներկայացվում է նաև օտարերկրացի գործարարներին, քանի որ սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալ Հայաստանի տնտեսության պոտենցիալին և ներդրումային հնարավորություններին: Ուզում ենք ներկայացնել նաև այն առավելությունները, որին ԵՏՄ անդամակցությամբ կստանձնենք այս տարվանից:

- Այսինքն՝ ֆորումը կարո՞ղ է կապող օղակ լինել Սփյուռքի և հայաստանյան գործարարների միջև:

- Ոչ միայն սփյուռքահայ, այլև օտարերկրյա գործարարների: Մենք ունենք արդեն տարբեր երկրներից գործարարների հայտեր, որոնք ժամանելու են Հայաստան, մասնակցելու միջոցառմանը և նոր գործընկեր գտնելու մեր երկրում:

- Իսկ հիմնականում ո՞ր ոլորտներին է վերաբերում ֆորումը:

- Սննդարդյունաբերություն, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն և էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ: Պետք է ասեմ, որ ծրագրի շրջանակներում նախատեսված է բիզնես էքսպո, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 25-27-ը: Այն բացառիկ է իր ձևաչափի մեջ, քանի որ միջոցառմանը մասնակցելու են ոչ միայն արդեն հաջողությունների հասած ընկերությունները, նաև նրանք, ովքեր ցանկություն ունեն իրենց ընկերություններն ամբողջությամբ կամ մասնակի վաճառել: Այսինքն՝ սա բացառիկ հնարավորություն է օտարերկրացիների համար ծանոթանալ Հայաստանի ներդրումային դաշտին և հնարավորություն ունենալ ներկայացված ընկերություններից մասնաբաժին կամ դրանք ամբողջությամբ գնել, և ոչ միայն համագործակցել: Կարևոր կետ է նաև, որ կազմակերպվում է միջազգային առևտրային ցանցերի ներկայացուցիչների այցը Հայաստան, որպեսզի հայ գործարարները, տեղում՝ Հայաստանում, հնարավորություն ունենան այդ միջազգային ցանցերին ներկայացնել իրենց արտադրանքը՝ մուտք անելու հեռանկարով:

Մենք ունենք արդեն այդպիսի երկու ցանցի հետ համաձայնություն, ցանկը մեծանալու է, և աշխատանքները շարունակվում են, որպեսզի միջոցառումը լինի արդյունավետ:

- Գործարարների հետաքրքրությունը մե՞ծ է ֆորումի հանդեպ:

- Մենք դեռևս առաջին անգամ ենք հրապարակում ֆորումի մասին տեղեկատվություն, բայցևայնպես թերևս նախապես իրազեկված բոլոր գործարարները մեծ պատրաստակամություն են ցուցաբերել մասնակցելու միջոցառմանը: Այն քննարկվել և ողջունվել է պետական գերատեսչությունների կողմից, որոնք էլ հանդիսանում են այս միջոցառման աջակիցները` հանձինս նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի:

- Ի՞նչ եք կարծում, ֆորումի շրջանակներում Հայաստանում կխթանվի՞ բիզնես միջավայրի ընդլայնումը, թե՞ ավելի շատ հայ գործարարները դուրս կգնան:

- Մեր նպատակն է նորանոր ներդրումներ ուղղել դեպի Հայաստան: Ասեմ, որ միջոցառման շրջանակներում լինելու են բացառիկ ներդրումային առաջարկներ, որոնք երբևիցե չեն արվել: Սա է գրավականը, որ կարծում ենք, մեր միջոցառումը կստացվի և հաջողությամբ կպսակվի:

- Ինչպե՞ս կարող են ֆորումին մասնակցել հետաքրքրված գործարարները:

- Ցանկացողները կարող են դիմել BPA ընկերություն և նախապես ձեռք բերել տոմսեր, հետաքրքրության դեպքում՝ կարող են մասնակցել միջոցառմանը կից կազմակերպվող ցուցահանդեսին, որտեղից էլ կարող են ստանալ տեղեկատվություն:

- Խոսենք հեռանկարի մասին, ֆորումից հետո ի՞նչ է սպասվում:

- Ֆորումից հետո նախատեսվում է էքսպոն: Միջոցառման շրջանակներում ունենալու ենք երկխոսության տաղավար, որտեղ նախապես գրանցված են լինելու հանրության համար մեծ կարևորություն ներկայացնող մարդիկ, որի շրջանակներում վերջիններս կարող են առերեսվել միմյանց հետ և բարձրացնել իրենց հուզող բոլոր հարցերը:

Ունենալու ենք նաև բիզնես-նախագծեր ներկայացնելու տաղավար, որտեղ ցանկացած անձ կարող է ներկայացնել իր բիզնես գաղափարը, իսկ գործարարները հետաքրքրվածության դեպքում կկարողանան ֆինանսավորել դրանք, որի արդյունքում կարող են ի հայտ գալ նոր բիզնես մոդելներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը դիմել է «Արարատ»-ին ԱԳՆ արձագանքը որակել այլ կերպ, քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է․ Լևոն Քոչարյան Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակումԻրանը պատրաստ է իր ողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի․ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ«Վանը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել․ տրվել են մի շարք հանձնարարականներ ԱԺ են այցելել ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ․ քննարկվել է կրթական ոլորտում խնդիրները Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում Իրանում Հայաստանի դեսպանը ներկա է եղել Նոուրուզին նվիրված պաշտոնական միջոցառմանը ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անիմաստ են․ Իրանի ԱԳ նախարարԿրասնոդարի գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է փոխարինել Սպերցյանին Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Էրդողանի վրաԼուռ ընդունում ենք և շարժվում առաջ․ Արամ MP3Մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, բայց ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի. Իրանի ԻՀՊԿ հրամանատար Օզգյուր Օզելը վերընտրվել Է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդյանցի Կոկոն» Մեծամորի միջնաբերդից հայտնաբերված՝ կքանստած կնոջ արձանիկը Իրանի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի են բերվել․ Reuters Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ Մարուքյան Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրում տեղի ունեցողի նկատմամբ․ Ռուբեն Վարդանյան Միխայել Շումախերն առաջին անգամ պապիկ է դարձել (լուսանկար)Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվել է «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա Պատրիարք Կիրիլը Սիմոնյանին պարգևատրել է արքայադուստր Օլգայի շքանշանովՖԻՖԱ-ի նախագահը խոստացել է ներկա գտնվել Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին Ինչպես է փոխվել եղանակը Մոսկվայում մեկ օրից էլ քիչ ժամանակում Երևանի քաղաքապետարանը տրամադրել է սուտ տեղեկատվություն՝ իրենց ապօրինությունը քողարկելու համար․ Արթուր ՉախոյանԹուրքիայում պատրաստվում են անվստահություն հայտնել Էրդողանին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը խնդրագիր է հղել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին Երկրաշարժ՝ ԻրանումՎթարային անջատումներ. ջուր չի լինելու Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ (տեսանյութ)Իրանի արտգործնախարարն «անիմաստ» է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» ՀայաստանինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 6-ին «Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է, ու՞մից եք բողոքում». «Շիրակ»-ի պատասխանն՝ «Արարատ»-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմԱստղագուշակ՝ ապրիլի 6–ի համարԿադիրովը հայտնել է՝ ինչպես է վրեժ լուծել հոր սպանության համար Վերջին տարիներին մեր մարզիկները միջազգային հեղինակավոր մրցաշարերում բարձր են պահել Հայաստանի պատիվը․ ԿԳՄՍ նախարար Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ «Արարատ» ակումբը մտադիր է բողոքով դիմել ՀՖՖ, անհրաժեշտության դեպքում՝ ՖԻՖԱ մրցավարական կոմիտե Բաքուն հայտարարել է, թե օկուպացված Ակնայում ականի վրա քաղաքացի է պայթել Հայտնի են դարձել Ուկրաինայի հետ կապված ԱՄՆ–ի իրական նպատակներըՄոդել Լյուսի Հայրապետյանը ցույց է տվել` ինչպես է ամբողջովին մերկ ցնցուղ ընդունում «Միսս Եվրոպա–Կոսովոն» մահացել է ոստիկանությունից փախչելիս (լուսանկարներ)Որ ուժը քանի մանդատ կունենա. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ․ Հակոբ Բադալյան Աննա Հակոբյանն ավագ դստեր հետ լուսանկարներ է հրապարակելԳրավոր և բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանը զիջել են Ադրբեջանին․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր․ Անդրեի նախկին կնոջ խոստովանությունը
Ամենադիտված