Բորիս Նեմցովի ուղղությամբ արձակվել է 7 գնդակ, սպանության միակ ականատեսն ուկրաինուհի մոդել է
ՌուսաստանՓետրվարի 28-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում սպանվել է ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Վլադիմիր Մարկինի փոխանցմամբ՝ Նեմցովի ուղղությամբ արձակվել է առնվազն յոթ գնդակ, որոնցից չորսը դիպել է նրան` թիկունքի հատվածում։
Բորիս Նեմցովի սպանության փաստով քրգործ է հարուցվել։ Սպանության պահին նրան ուղեկցել է ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան, հայտնում է LifeNews–ը։ Դեպքի վայր են ժամանել Նեմցովի համակիրները: