Ռոբենը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ խաղը և մրցաշրջանի մնացյալ հատվածը
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում չի կարող հույսը դնել Արյեն Ռոբենի վրա:
Ֆուտբոլիստը Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպմանը վնասվածք է ստացել: Առաջին բուժզննումից պարզ է դարձել, որ Ռոբենի մոտ ոտքի մկանի կտրվածք է, և ապաքինման ժամկետները հայտնի չեն. տեղեկացնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները եզրափակչի ուղեգիր նվաճեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով:
«Բավարիայի» և «Բարսելոնայի» միջև առաջին հանդիպումը նախատեսված է մայիսի 6-ին, կատալոնյան թիմի դաշտում, պատասխան խաղը՝ մայիսի 12-ին:
Ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացյալ հատվածը: