Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հացադուլ են իրականացնում
ԲլոգոսֆերաՇանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը երեկ՝ հունիսի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հունիսի 8-ից, հայրս՝ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, «Վարդաշեն» ՔԿՀ- ում սկսել է անժամկետ հացադուլ, այն պահանջով, որ իրեն տեղափոխեն առանձին խուց։ Այս հինգ օրերի ընթացքում, նրա հացադուլի մասին չի բարձրաձայնվել, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել, որ մինչև ուրբաթ կկատարեն իր պահանջը։ Բայց հայրս չի դադարեցրել իր հացադուլը։ Այսօր՝ ուրբաթ օրը, հունիսի 12-ին, նրա պահանջը չկատարվելով և հորս դիմումի համաձայն, տեղափոխվել է հատուկ հացադուլավորների համար նախատեսված խուց։ Հայրս կշարունակի իր հացադուլը մինչև իր պահանջի կատարումը»:
Ավելի ուշ Շահեն Հարությունյանը գրել է, որ Շանթ Հարությունյանի հացադուլին միացել է նաև Վարդան Վարդանյանը.
««Վարդաշեն» ՔԿՀ- ում գտնվող, Շանթ Հարությունյանի գաղափարական ընկեր, նույն հոդվածով դատապարտված Վարդան Վարդանյանը նույնպես սկսել է հացադուլ, միանալով ընկերոջ պահանջին։
Պահանջը՝ նրանց առանձին խուց տեղափոխելն է»,- գրել է Հարությունյանը։