Ինչու Բաղրամյան պողոտայում չկայացավ Ռուբեն Հախվերդյանի համերգը
ՀասարակությունՕրերս հայտարարվեց այն մասին, որ Բաղրամյան պողոտայում՝ հաջակցություն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների, համերգ կունենա երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Հախվերդյանի համերգը, սակայն, հետաձգվեց՝ երգչի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Նախատեսված էր, որ այն կկայանա այսօր՝ ժամը 20.00-ին:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ սիրված երգչի առողջական վիճակը նորմալ է. նա անգամ վաղը «007» ակումբում հանդես կգա հեղինակային համերգով:
Ըստ մեր տեղեկությունների՝ Հախվերդյանը չի ցանկացել թեժացնել քաղաքական իրավիճակը, և դա է իրական պատճառը, որ հրաժարվել է Բաղրամյան պողոտայում երգելուց:
Նշենք նաև, որ այսօր՝ ժամը 21.00-ին, ակցիայի մասնակիցները խոստացել են վճռական քայլերի դիմել: