Կարեն Գրիգորյանը` Բարսելոնայի շախմատային մրցաշարի հաղթող
ՍպորտԲարսելոնայում ավարտված օփեն մրցաշարում փայլուն արդյունքի է հասել երևանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և ճանաչվել մրցաշարի հաղթող: Միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանն ու Տիգրան Պետրոսյանը վաստակել են 6.5 և 6 միավոր և գրավել, համապատասխանաբար, 5-րդ և 8-րդ տեղերը. տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը: