Թայֆունի պատճառով Ճապոնիայում 350 հազար մարդ կտարահանեն
ԱշխարհՃապոնիայի իշխանություններն առնվազն 350 հազար մարդու տարահանում են հայտարարել երկրի հարավային ափից, որտեղ մոլեգել Է «Նանգկա» թայֆունը, որը մի քանի սողանքներ Է առաջացրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հուլիսի 16-ի երեկոյան, երբ թայֆունը հասել Է Սիկոկու կղզի՝ հետը բերելով տեղատարափ անձրեւներ, քամու արագությունը հասել Է ժամում 185 կիլոմետրի:
Կիոդո լրատվական գործակալությունը հաղորդել Է առնվազն երկու զոհվածների մասին, իսկ Ճապոնիայի Էն Էյչ քեյ հեռուստաալիքը՝ 31 վիրավորների մասին:
Հուլիսի 17-ի առավոտյան «Նանգկան» կորցրել Է ուժը եւ վերաորակավորել որպես արեւադարձային փոթորիկ, սակայն տեղական իշխանությունները նախազգուշացնում են, որ առաջիկա ժամերին քամու արագությունը վտանգավոր կմնա, հաղորդել Է BBC-ն: