Հայաստանի հավաքականը մեկ միավոր վաստակեց սեփական հարկի տակ
ՍպորտԵվրո 2016թ-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային ընտրանին հերթական հանդիպումն անցկացրեց:
I խմբում ընդգրկված մեր ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Դանիայի ազգային ընտրանուն:
Առաջին խաղակեսy ոչ ոքի ավարտած մեր ընտրանին, երկրորդում էլ` գոլային առավելության չհասավ մրցակցի նկատմամբ:
Երկրորդ խաղակեսում մեր հավաքականի թերևս ամենահիշարժան պահերը հարձակվող Յուրա Մովսիսյանի, ինչպես նաև Արտյոմ Սիմոնյանի հարվածներն էին, որոնց արդյունքում գնդակը, սակայն, չհայտնվեց դարպասում: Խաղն ավարտվեց առանց գոլերի:
Մերոնցից դեղին քարտի արժանացան Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը և Յուրա Մովսիսյանը:
Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ վաստակեց ընդամենը մեկ միավոր:
Նշենք, որ անհաջող մեկնարկած այս ընտրական փուլում ազգային ընտրանին ևս մեկ հանդիպում պետք է անցկացնի: Մրցակիցը լինելու է Ալբանիայի հավաքականը: