Քեմերոնի, արքայազն Ուիլյամսի, ֆուտբոլիստների և երկրպագուների հարգանքի տուրքը Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին. Անգլիա-Ֆրանսիա' 2:0 (լուսանկարներ տեսանյութ)
ՍպորտԸնկերական խաղի շրջանակներում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի ազգային ընտրանին ընդունեց Ֆրանսիայի հավաքականին:
Դիմակայությունն ավարտվեց անգլիացիների հաղթանակով' 2:0 հաշվով:
Հանդիպման 39-րդ րոպեին Ալին բացեց հաշիվը, իսկ 48-րդ րոպեին Սթերլինգի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ նաև Ուեյն Ռունին:
Մարզադաշտում գտնովող երկրպագուները, ֆուտբոլիստները և հյուրերը, որոնց թվում էին նաև արքայազն Ուիլյամսը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հարգանքի տուրք մատուցեցին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: