Արթուր Աբրահամն ամուսնացել է
ՍպորտԱնձնական կյանքում փոփոխություներ կան՝ ամուսնացել եմ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
«Վեց ամիս առաջ ամուսնացել եմ, ընտրյալիս անունը Մերի է՝ ուսանողուհի է: Կա ցանկություն, որը դեռ չի իրականացել: Երազում եմ երեք երեխա ունենալ: Հիմա ամեն ինչ ունեմ, բայց երեխաներ չունեմ. դա է երազանքս: Չէի ցանկանա, որ նրանք լինեն բռնցքամարտիկ: Թող ավելի լավ է մեկ այլ սպորտով զբաղվեն: Կարծում եմ՝ բռնցքամարտը շատ տանջալից սպորտաձև է»,- ասաց Աբրահամը:
Խոսելով Ամանորն անցկացնելու տեղի մասին՝ բռնցքամարտիկն ասաց, որ դեռ չի ծրագրել, թե այն որտեղ կանցկացնի. «Ուզում եմ Հայաստանում անցկացնել, սակայն ընտանիքս, ծնողներս որտեղ որոշեն անկացնել, այնտեղ էլ կանցկացնեմ»: