«Եվրատեսիլ-2016-ի» համար Ստոկհոլմում օպտիկական պատրանքի էֆեկտով յուրահատուկ բեմ են կառուցել (լուսանկար)
Աշխարհ«Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչները, որն այս տարի տեղի կունենա Շվեդիայում, խոստանում են Եվրոպային յուրահատուկ բեմով զարմացնել, որը նախկինում հանդիսատեսը երբեք չի տեսել:
Այսօր մրցույթի շվեդ ռեժիսորները ցուցադրել են կառույցի առաջին լուսանկարները, որն ապշեցնում է երևակայությունը:
Ռեժիսորների խոսքով՝ լուսավորման էֆեկտներն ու հատուկ դիզայնը թույլ կտան «անվերջության» տպավորություն ստեղծել յուրաքանչյուր ելույթի ժամանակ, ինչպես նաև կուղեկցեն այն օպտիկական պատրանքներով: