«Միավորված հայեր»-ի և «Ժառանգության» պատասխանը «Բանակն իրականում» նախաձեռնությանը
Իրավունք«Բանակն իրականում» նախաձեռնությունը մի շարք հարցեր էր ուղղել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին՝ կապված դրանց նախընտրական ծրագրերում բանակին վերաբերող հատվածների հետ: Նախաձեռնության բարձրացրած հարցերին ի պատասխան՝ «Միավորված հայեր» կուսակցությունը գրել է. ««Հավաստիացնում ենք Ձեզ, որ ԱԺ անցնելու դեպքում անելու ենք հնարավորինս զինված ուժերում բարեփոխումների փաթեթ ներկայացնելու և կենսագործելու ու Հայոց բանակը հասարակական կազմակերպությունների համար թափանցիկ դարձնելու ուղղությամբ»:
«Ժառանգություն» կուսակցությունից «Բանակն իրականում»-ի հարցերին պատասխանել է Զարուհի Փոստանջյանը, որը գրել է. ««Ժառանգություն» կուսակցությունը կարևորում է հետևյալ սկզբունքները'
- Համաձայն Սահմանադրության սկզբունքների' բանակը ապաքաղաքականացնել,
- քաղաքացիներին միայն հայրենիքի պաշտպանության սկզբունքով ներգրավել պարտադիր զինծառայության մեջ,
- բանակում ներդնել մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ»:
Հարցերին պատասխանել է նաև Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը: Նախկին վարչապետի պատասխանը կարող եք կարդալ այստեղ: