Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավnրներ կա․ Shamshyan Վերին Լարսում կուտակվել է 570 հայկական բեռնատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում Այս ճանապարհային վակխանալիան ցույց է տալիս օրվա իշխանության ողջ մերկությունն ու հմայքը. Արմեն Հովասափյան Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «Mercedes»-ը. վերջինը բռնկվել է, կա տուժած Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով․ պաշտպան Գաղափարական առումով ՔՊ-ն սնանկ է, կազմակերպչական առումով՝ իմպոտենտ․ քաղաքագետ Նոյեմբերի 27-ի աստղագուշակ Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 27 «Ջրվեժ» անտառպարկը՝ հիմա (լուսանկարներ) 

Բանկը «քցեց» իր հաճախորդին. ահազանգում է ձեռնարկատերը

Տնտեսություն

2014 թվականի դեկտեմբերից սկսած և հիմա էլ շարունակվող դրամ-դոլար տատանումների պատճառով Հայաստանի՝ առանց այն էլ վատ, գահավիժող տնտեսությունն ավելի անկում ապրեց։ Ինչքան էլ պաշտոնական թվերով, հայտարարություններով փորձեն այլ պատկեր ներկայացնել, միևնույն է՝ փաստերն ավելի խոսուն են։ Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկրի տնտեսության հենասյուներից է փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Իսկ Հայաստանում այն օրեցօր ավելի է վատթարանում։ Ասվածը կներկայացնենք փաստերով և կոնկրետ օրինակով, որը, սակայն, համատարած բնույթ է կրում։

Երբ դրամն արժեզրկվեց, իսկ դոլարը կտրուկ բարձրացավ, փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողները ոչ միայն սկսեցին «մինուսով» աշխատել, այլև հայտնվեցին Հայաստանի բանկային համակարգի՝ բառի բուն իմաստով ծուղակի մեջ։ Այն ձեռնարկատերերը, ովքեր այդ ընթացքում ունեին դոլարով վարկեր, հայտնվեցին ամենածանր վիճակում։ Հագուստի մանրածախ առևտրով զբաղվող Ազատ Վարդանյանն այն շատերից էր, ովքեր դոլարով վարկային պարտավորություններ ունեին։ Այս օրինակով կներկայացնենք այն իրավիճակը, որ ստեղծվեց դոլար-դրամ տատանումների պատճառով։

«Փարիզ-Ջեմմի» ՍՊԸ հիմնադիր Ա. Վարդանյանը, 2013 թվականին «Յունիբանկին» բիզնես վարկային պարտավորություն ուներ և համարվում էր բանկի լավագույն հաճախորդներից մեկը, քանի որ իր վարկային պարտավորությունները պատշաճ կատարում էր։ Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, իսկ դոլարն արժևորվեց, տեղի ունեցավ ֆորսմաժորային իրավիճակ։ Թվում էր, թե բանկն իր լավագույն հաճախորդներին պետք էր այդ ընթացքում աջակցեր, բայց եղավ ճիշտ հակառակը։ «Յունիբանկն» իր հաճախորդի հետ վարվեց կամայականորեն։ «Փարիզ-Ջեմմի» ՍՊԸ հիմնադիրը, երբ դոլարի փոխարժեքը բարձրացավ, դիմեց բանկին, որպեսզի թույլ տան միայն տոկոսները վճարել։ «Բանկն ինձ հնարավորություն է տալիս տոկոսները մարել և մի փոքր էլ՝ մայր գումարից։ Զուգահեռ, օգտվելով ֆինանսական ծանր վիճակից, բանկն անօրինական կերպով մեկ տոկոսով բարձրացնում է տոկոսադրույքը»,- նշեց նա։

Ձեռնարկատերն անցած տարվա դեկտեմբեր ամսին կրկին դիմում է բանկին՝ առաջարկով վճարել միայն տոկոսները և իջեցնել բարձրացված տոկոսադրույքը, քանի որ Ա. Վարդանյանը որևէ ուշացում չի ունեցել, հետևաբար՝ բանկն անհիմն է բարձրացրել տոկոսադրույքը։ «Ես դիմում-նամակով կրկին դիմեցի բանկին, որպեսզի բանկը թույլ տա մարել վարկի տոկոսադրույքը՝ ելնելով իմ ֆինանսական ծանր վիճակից, և իջեցնի տոկոսադրույքը, որն անհիմն բարձրացրել էր։ Նամակը գրելուց հետո մոտ 1,5 ամիս ես սպասում էի պատասխանի, սակայն ապարդյուն։ Շուրջ երեք տարի համագործակցությունից հետո, սույն թվականի հունվար ամսին ես չկարողացա մարել ամբողջ վարկային պարտավորվածությունն՝ ըստ գրաֆիկի և մարեցի մասամբ՝ հունվար ամսին։ Այնուհետև բանկի իրավաբաններից զանգ եղավ, որ եթե ես, ըստ գրաֆիկի, չմարեմ իմ վարկային պարտավորվածության մնացորդը, բանկը կդիմի դատարան։ Այդ ժամանակ ես ստիպված եղա շուկայականից ցածր գնով վաճառել գրավադրված իմ անշարժ գույքը, որպեսզի խուսափեմ հետագա անախորժություններից»,- ներկայացրեց ձեռնարկատերը։

Մի ուշագրավ փաստ ևս. Ա. Վարդանյանը, զուգահեռաբար վարկային պարտավորություն է ունենում այլ բանկի՝ «Կոնվերս բանկի» նկատմամբ։ Սակայն, այստեղ իրավիճակն այլ էր։

ՍՊԸ-ի հիմնադիրը, հաշվի առնելով իր ֆինանսական ծանր վիճակը, դիմում է «Կոնվերս բանկին», որպեսզի վարկի մարման ժամկետը երկարաձգեն։ Բանկը, հաշվի առնելով իր հաճախորդի ֆինասական վիճակը, ի տարբերություն «Յունիբանկի», վերավարկավորում է 2 տոկոս ցածր տոկոսադրույքով։ Այնինչ, «Յունինանկը», օգտվելով նույն իրավիճակից, 1 տոկոսով բարձրացրել էր վարկի տոկոսադրույքը:
Մեր զրուցակիցը շեշտեց մի հանգամանք, որ այսօր բանկային համակարգում օրենսդրական բաց կա։ Բանկերը նման իրավիճակում կամայական մոտեցում են ցուցաբերում իրենց հաճախորդների նկատմամբ։

«Հասկանում եմ, որ բանկն առևտրային կազմակերպություն է, սակայն նույն առևտրային կազմակերպությունը հաշվի չառավ այն հանգամանքը, որ դոլար-դրամ տատանման ժամանակ իր գործընկերն ամեն ամիս մոտ 20-25 տոկոս ավել գումար էր վճարում՝ դրամային փոխարժեքի անկման պատճառով։ Իսկ հայտնի է, որ ՀՀ ՓՄՁ-ների մասին օրենքի համաձայն՝ փոքր և միջին ձեռնարկատերերն իրավունք չունեն ՀՀ-ի տարածքում, բացի դրամից, այլ փոխարժեքով շրջանառություն կատարել»,- նշեց Ազատ Վարդանյանը։ Ա. Վարդանյանը վերջում հավելեց, որ ինքը դատական պրոցես է սկսելու «Յունիբանկի» դեմ։

Կոպիտ ասած՝ բանկերն, ըստ ցանկության, կարող են օգնել կամ «քցել» իրենց հաճախորդին, իսկ «Յունիբանկն» այդ հարցում առաջատարն է։ 

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավnրներ կա․ Shamshyan Վերին Լարսում կուտակվել է 570 հայկական բեռնատար ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիր ստորագրել․ Times of IsraelՆիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում Այս ճանապարհային վակխանալիան ցույց է տալիս օրվա իշխանության ողջ մերկությունն ու հմայքը. Արմեն Հովասափյան Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «Mercedes»-ը. վերջինը բռնկվել է, կա տուժած Թրամփը կարծիքս հարցրեց Պուտինի մասին․ Ավստրիայի կանցլերԱրմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով․ պաշտպան Գաղափարական առումով ՔՊ-ն սնանկ է, կազմակերպչական առումով՝ իմպոտենտ․ քաղաքագետ Նոյեմբերի 27-ի աստղագուշակՕրվա խորհուրդ․ նոյեմբերի 27«Ջրվեժ» անտառպարկը՝ հիմա (լուսանկարներ)Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև զինադադարն ուժի մեջ է մտել. Al Jazeera7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ վախենում է Գյումրիից և ընտրություններից․ ԹևանյանՈչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Քննչական կոմիտեում քաոս չկա. խոսնակ «Հրապարակ». «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել«Ժողովուրդ». SMS-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել«Հրապարակ». «Ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել». Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը«Հրապարակ». Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց«Հրապարակ». Ովքե՞ր են ազատման դիմում գրել«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ«Ժողովուրդ». Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ էՈւմ է օգտակար կծու սնունդը․ դիետոլոգ Քանի՞ օր երեխաները տանը կմնան Ամանորին. արձակուրդի օրերը հայտնի են Ջուր չի լինելու Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցին մեղադրում է լրտեսության մեջ Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան Լույս չի լինելու․ հասցեներ Հարգելի ընկերներ, միացեք մեզ Երևանում և մարզերում՝ միասին պաշտպանելու մեր երիտասարդներին այս չարիքից. Հենրիխ ԴանիելյանՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ․ Թուրքական հետախուզական MIT գործակալությունը գաղտնի հետևել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հուղարկավորությանը Էրդողանին քննադատողներին բացահայտելու համար Այսպիսի հրեշտակներ են մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխության «ազնիվ» պաշտոնյաները․ Կարեն ՔոչարյանՁնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մարզում ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Ադրբեջանում. Սերգեյ Մելքոնյան Սիրում եմ կրել վառ կերպարներ․ Արմինե Գրիգորյան (լուսանկարներ)Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումներըՁյան առատ տեղումներ` Շիրակում, Լոռիում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը Անպատրաստ փոխնախարար, փնթի թարգմանություն, անկատար վարկային համաձայնագիր. ՍԴ-ում ավարտվեց 102 միլիոն եվրո վարկի սահմանադրականության հարցի քննությունը․ 168.am Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը
Ամենադիտված