Ազգային ժողովի որևէ խմբակցության չեն վստահում. հարցում
ՀարցումներԼՈՒՐԵՐ.com-ն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ըստ Ձեզ` ո՞րն է ամենավստահելի խմբակցությունն Ազգային ժողովում»:
Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 72% (2700 ձայն), Ազգային Ժողովի որևէ խմբակցության չի վստահում:
ՀՀԿ-ի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 11%-ը (420 ձայն), «Ժառանգություն» կուսակցության օգտին 6%-ը՝ (210 ձայն):
ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի օգտին քվեարկել է մասնակիցների 4%-ը համապատասխանաբար (150 ձայն) և (140 ձայն):
ՕԵԿ-ի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 2%-ը (70 ձայն):
ԲՀԿ-ի օգտին հարցման մասնակիցների 1%-ը (40 ձայն):
Ընդհանուր առմամբ՝ հարցմանը մասնակցել է 3730 մարդ: