Nike-ը դադարեցրեց համագործակցությունը. Մարիա Շարապովան ու դոպինգը
ՍպորտNike ընկերությունը պաշտոնապես հայտարարեց Մարիա Շարապովայի հետ պայմանագիրը ժամանակավորապես խզելու մասին: Որոշումը կապված է թենիսիստուհու՝ դոպինգ թեստի արդյունքներից:
«Մենք զարմացած ենք այս նորությունից: Որոշել ենք համագործակցությունը հետաքննության ընթացքում դադարեցնել: Կշարունակենք հետևել իրավիճակին»,- ասված է ընկերության հայտարարության մեջ: Նշենք, որ կողմերը համագործակցում են 2006թվականից:
Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Australian Open-ի համար անցկացված դոպինգ թեստը դրական արդյունք է տվել: Թենիսիստուհու օրգանիզմում հայտնաբերվել է մելդոնիում:
Շարապովան խոստովանել է, որ այն օգտագործում է արդեն տասը տարի, և միայն հիմա է այն ընդգրկվել արգելված դեղամիջոցների ցանկում:
«Դա իմ սխալն է: Չեմ ցանկանում, որ կարիերաս այսպես ավարտվի, հուսով եմ՝ ինձ ևս մեկ հնարավորություն կտրվի»,- ասել է թենիսիստուհին: