Գեներալ-մայորներ Արշակ Կարապետյանն ու Կոմիտաս Մուրադյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀայաստանՍերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը' որոշում եմ.
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից»։
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: