26-ամյա երիտասարդը պայթուցիկն ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթեցնելու համար (տեսանյութ)
ՀայաստանՔիչ առաջ նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի պատճառների վերաբերյալ:
Ըստ Իրավաբան.net-ի տեղեկությունների, նախկինում երկու անգամ դատված 26-ամյա երիտասարդը պայթուցիկն այդ ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթացնելու նպատակով:
Նկարահանող խումբը գտնվել է նրա բնակության վայրում, որտեղ քննչական գործողություններ էին կատարվում: Այստեղ օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։
Նաև չեն հայտնաբերվել օտար մետաղական տարրեր, որոնք կիրառում են պայթուցիկի վնասակարությունը մեծացնելու նպատակով, այսինքն՝ ահաբեկչություն կատարելու վարկածը հերքվում է: