Այո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ Փաշինյան Փաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրել Գերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում. Մարգարիտ Եսայան Կադրային փոփոխություններն իրենց բնույթով կոնֆլիկտային չեն․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը Տղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել․ գործը դատարանում է ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը Ում ինչ ձեռք է տալիս, այն էլ անում են (տեսանյութ) Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ Պուտին Պրեմիերա․ Արցախի ձայներ՝ «Երազանք» (տեսանյութ) «Օրեշնիկ» համակարգը կարող է խոցել թիրախները ողջ Եվրոպայի տարածքում․ Կարակաև 

Մասիսի գագաթին հայտնված լուսեղեն խաչը լուսանկարվել է Երևանից (լուսանկարներ)

Վերլուծական

Աստված Մեծ Մասիսի գագաթին լուսեղեն խաչի ձևով իր ներկայությունն է հայտնել մեզ և, կարծում եմ, ուղարկել ինչ-որ ուղերձ: Եվ եթե այն ուղերձ է, ապա ի՞նչ բովանդակություն ունի, զգուշացո՞ւմ է, թե ավետիս… Լուսեղեն խաչն առաջին անգամ նկատվել է այս տարվա մարտի 20-ին ու Երևանից լուսանկարվել բջջային հեռախոսով: Թե ինչու եմ կարծում, որ նկատվածն աստվածային հրաշք է, կներկայացնեմ քիչ հետո:

Նախ հավաստեմ, որ այս պատմությունը կամ տեղեկությունը հորինվածք չէ, էժանագին սենսացիայով ընթերցողներ գրավելու փորձ չէ, քավ լիցի… Շատ լավ հասկանում եմ, որ ընդհանրապես, իսկ հայության մերօրյա իրավիճակում հատկապես, անբարոյականություն է և անթույլատրելի մեր հայրենակիցների կրոնական ու հայրենասիրական զգացմունքների վրա խաղալը, «Աստված» ու «Մասիս» բառերի, մեր սրբությունների շահարկումը:

Ավելին. այդպես վարվելն ուղղակի կնշանակի մեղք գործել Աստծո առաջ: Ստիպված եմ նախապես գրել այս մասին, որովհետև մեր տեղեկատվական դաշտում այսօր քաոսային և անպատասխանատու վիճակ է: Ամեն օր ու ամեն ժամ խոսքի ազատության չարաշահում է, բազմաթիվ են իսկապես հորինված, կեղծ տեղեկությունները, այսպես ասած, սարքված լուրերը, թացն ու չորը խառնվել են իրար, և ընթերցողն էլ երբեմն կամ հաճախ դժվարանում է կողմնորոշվել, թե որն է կեղծիքը, որը ճշմարտությունը:
Ընդգծեմ, որ սա նաև այն դեպքը չէ, երբ հայտնի չէ կամ չի նշվում տեղեկատվության աղբյուրը, այն շատ որոշակի հայտնի է և ստորև կնշենք նրա անունը և այլ տեղեկություններ:

Ի վերջո, կան Մասիսի գագաթին նկատված խաչի լուսանկարները, որոնց ֆոտոմոնտաժի միջոցով սարքված կեղծիք չլինելու հարցում եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանա համոզվել' համապատասխան փորձաքննության ուղարկելու միջոցով, հետազոտության համար կարող ենք փոխանցել նրան:

Հիմա անցնեմ բուն եղելությունը ներկայացնելուն. Մեծ Մասիսի գագաթին լուսեղեն խաչն առաջին անգամ ս. թ. մարտի 20-ին նկատել ու լուսանկարել է Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Անգելինա Ջանոյանը: Նկատել ու դարձյալ բջջային հեռախոսով լուսանկարել է նաև մեկ ամիս հետո' ապրիլի 20-ին:

Տիկին Ջանոյանն ապրում է Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի' Փափազյան փողոցի հետ հատվող խաչմերուկի մոտ գտնվող շենքերից մեկում: Նրա բնակարանի պատուհանից Մասիսը հրաշալի երևում է: Ինքն էլ, ինչպես պատմեց Անգելինա Ջանոյանի ծանոթներից լրագրող ընկերուհիս (նա այժմ լրագրությամբ չի զբաղվում և ինձ առաջարկեց գրել այս մասին), շատ հայրենասեր կին է, նաև' հավատացյալ: Ամեն օր, եթե ամպամած չի լինում, պարտադիր նայում է Մասիսին, ողջունում, լուռ խոսում նրա հետ, աշխատանքի գնալուց առաջ մոտենում է պատուհանին, հրաժեշտ տալիս ու նոր դուրս գալիս տանից: Երևի պատահական չէ, որ իր սիրելի Մասիսի վրա աստվածային հրաշքը նկատել-լուսանկարելու և այդ մասին հայտնելու բախտը նրան է տրվել:

«2016 թ․մարտի 20-ին՝ Մեծ պահքի Գալստյան կիրակի օրը, ժամը մոտավորապես 14։30- 15։00-ի սահմաններում գտնվում էի տանը, երբ հայացք գցելով և ողջունելով Արարատին, նկատեցի նրա գագաթին լուսարձակող խաչը,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Անգելինա Ջանոյանը:- Այդ պահին արագ ուղևորվեցի տղայիս սենյակ' փնտրելու իր նվեր ստացած հեռադիտակը: Չնայած անզեն աչքով արդեն իսկ պարզ երևում էր խաչի պատկերը' պառկած Մեծ Մասիսի գագաթին, հեռադիտակով ուսումնասիրելիս, տպավորությունս բազմապատկվեց հոգու ցնծությամբ։ Հաջորդեցին գործնական քայլերս. բնակվելով Քոչարի փողոցի շենքերից մեկում, նախ փորձեցի ճշտել, թե այլ դիտակետերից, մասնավորապես' Կենտրոն վարչական շրջանում գտնվող Անտառային փողոցից արդյոք երևո՞ւմ է այդ լուսավոր պատկերն Արարատ լեռան գագաթին։ Ինձ տեղեկացրեցին, որ տեսնում են ճառագող լույս գագաթին, և քանի որ Կենտրոնը գտնվում է Երևանի համեմատաբար ցածրադիր հատվածում, Արարատը տեսնում են ներքևից և գագաթի վրայի պատկերը չի երևում։ Այնուհետև որոշեցի լուսանկարել հեռախոսով (Sony x-peria), սակայն լուսանկարները, ցավոք, այնպես չեն արտահայում լուսարձակումը և փայլը, ինչպես իրականում էր։ Կարծում եմ՝ Գալստյան կիրակին այս երկնային նշանով ինչ-որ խորհուրդ, ինչ-որ ուղերձ է արտահայտում, քանի որ նկատածս արտառոց երևույթ է։ Ես այդ խաչը երբեք չեմ նկատել տարիների ընթացքում Մասիսի իմ ամենօրյա դիտարկումների ժամանակ: Փայլող խաչը լուսարձակեց 30-35 րոպե, որից հետո անհետացավ»:

Տիկին Ջանոյանի տեղեկացմամբ՝ նույն պատկերը երևան է եկել մեկ ամիս անց՝ ապրիլի 20-ին, ավելի վառ լուսարձակմամբ:

«Ապրիլի 20-ին, ժամը 16։00 -16։30-ի սահմաններում «Հաղթանակ» զբոսայգու մոտի արագընթաց մայրուղով տուն գնալիս, տաքսու պատուհանից դարձյալ նկատեցի Արարատի գագաթին փայլող խաչը,- շարունակեց մեր զրուցակիցը:- Դրան ականատես եղավ նաև վարորդը և արտահայտեց նույն կարծիքը, հավելելով' «Այս ծանր օրերին երկնային նշան է մեր հայ ժողովրդին»։ Տուն հասնելուն պես, կրկին զննեցի հեռադիտակով՝ հավաստիանալու համար, թե արդյոք նույն պատկե՞րն է, ինչպիսին տեսել էի մարտին: Այո, նույնն էր, բայց այս անգամ խաչն ավելի վառ էր փայլում և արտահայտիչ էր: Նկատելով նման հրաշք, ցանկանում եմ Արարատի գագաթին լուսարձակող խաչի երևման լուրը հայտնել իմ սիրելի հայ ժողովրդին»։

Բնականաբար, հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ եմ կարծում, որ Աստված լուսեղեն խաչի ձևով իր ներկայությունն է հայտնել մեզ, ինչո՞ւ եմ կարծում, որ Մասիսի գագաթին լուսեղեն խաչի հայտնվելն աստվածային հրաշք է: Այն պարզ պատճառով, որ չնայած ոչ աղքատիկ երևակայությանս, կատարվածին այլ բացատրություն չեմ կարողանում գտնել: Ավելին. չեմ էլ պատկերացնում, թե որևէ մեկը կարող է գտնել այլ բացատրություն, քանի որ Մասիսի գագաթին լուսեղեն խաչի հայտնվելը հնարավոր չէ բացատրել մթնոլորտում օպտիկական հայտնի երևույթով՝ միրաժով (օդատեսիլով, օդապատրանքով, օդապատկերով, կրկներևույթով): Եթե կա այլ բացատրություն տալ կարողացող որևէ գիտնական, որը կարող է հիմնավորել իր խոսքը, ուշադրությամբ կկարդամ նրա գրածը:

Բոլորս էլ գիտենք, որ քրիստոնեական խաչը, որպես երկրաչափական պատկեր, պատահական պատկեր չէ, այն որոշակի համաչափություն ունի և քրիստոնեության սուրբ ու գլխավոր խորհրդանիշն է' հարության ու փրկության իմաստն արտահայտող: Հետևաբար ինչո՞ւ է Մասիսի գագաթին հայտնվածը եղել ոչ թե ինչ-որ անկանոն, անհամաչափ պատկեր կամ, թեկուզ, կանոնավոր (օրինակ՝ հավասարաթև խաչ), այլ հենց քրիստոնեական խաչ:

Երկրորդ. լուսեղեն խաչը կարող էր հայտնվել հազար ու մի տեղ, այդ դեպքում ինչո՞ւ է հայտնվել հենց մեր սուրբ լեռան' Մեծ Մասիսի վրա, այն էլ՝ գագաթին:

Երրորդ. այդ խաչը կարող էր լինել նաև կանաչ, սև, կապույտ կամ այլ գույնի, ինչո՞ւ է եղել հենց սպիտակ լուսարձակող…

Չորրորդ. ինչո՞ւ է այն հայտնվել Մեծ պահքի Գալստյան կիրակի օրը, իսկ երկրորդ անգամ՝ հաջորդ ամսվա դարձյալ նույն օրը…

Ի վերջո, պատահականությո՞ւն է արդյոք, որ լուսեղեն խաչը նկատած-լուսանկարած և այդ մասին հայտնող անձի անունն Անգելինա է (թարգմանաբար' հրեշտակ): Չեմ կարծում՝ թե այս ամենը կարող էր պատահական լինել, այսքան պատահականություններ կարող էին լինել: Միաժամանակ հասկանում եմ, որ անհավատները, աթեիստները կարող են տրամագծորեն հակառակ կարծիքն ունենալ և արտահայտել: Կարծիքը' կարծիք, բայց եթե կարող են, թող ապացուցեն, որ այս ամենը պատահականություն է:

Հայաստանում նախկինում էլ եղել են զարմանալի, անբացատրելի ինչ-որ բաներ ու նույնիսկ հրաշքներ, որ գիտության տեսանկյունից անհնար է բացատրել: Առաջիկայում կանդրադառնանք նաև դրանց:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ ՓաշինյանՓաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրելԳերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում. Մարգարիտ ԵսայանԿադրային փոփոխություններն իրենց բնույթով կոնֆլիկտային չեն․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասինԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունըՏղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել․ գործը դատարանում է ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիսԳերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքըՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը Ում ինչ ձեռք է տալիս, այն էլ անում են (տեսանյութ) Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ ՊուտինՊրեմիերա․ Արցախի ձայներ՝ «Երազանք» (տեսանյութ) «Օրեշնիկ» համակարգը կարող է խոցել թիրախները ողջ Եվրոպայի տարածքում․ ԿարակաևՕլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդինՊուտինը հանդիպում է անցկացրել ՌԴ ՊՆ ղեկավարության հետ (տեսանյութ)Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. Փաշինյան (տեսանյութ)10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի. Քրիստինե Պեպելյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Մոտ 1 միլիարդ դրամի չարաշահու՞մ. «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են (տեսանյութ) Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Խնդիրը լուծելու եմ «կացնային» ձևով․ Փաշինյան (տեսանյութ)Նիկոլը վախենում է մենակ կռված տղերքից (տեսանյութ) «Ապրելու երկիր»–ը դիմել է Կառավարությանը՝ Գյումրու ավագանու լիազորությունները դադարեցնելու խնդրանքով «Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումըԶինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է 14 մեդալՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախից բռնահանվածների իրավունքներիին Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքներըՎոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմում է ՆԱՏՕ-ի դեմՓաշինյանի իշխանութունը խորը ճգնաժամի մեջ է. Վլադիմիր ՄարտիրոսյանՊրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան` «Տուն արի» (տեսանյութ) Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան Անարժանապատիվ տրանսպորտ և հունվարի 1-ից սպասվող թանկացումներ․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն ԱյվազյանՍտեղծվել է մարդկանց համար նախատեսված «լվացքի մեքենա»Ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի երրորդ մրցանակակիրԱդրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասըՀայտնի է դարձել Հայաստանի հավաքականի մրցակիցն ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքից. մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Կուրեղյանը Քարոզվում է խաղաղություն-համակեցություն, զինվորը ո՞նց կողմնորոշվի` թշնամին ով է (տեսանյութ)«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկմանԳողության և այլ դեպքերի պատճառով Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերջնաժամկետը երկարաձգվում է«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Նոր Նորքում՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ)Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ ՄեսրոպյանինԳարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում
Ամենադիտված