Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզում Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարից ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները 

Հարկային տեսուչի օրինազանցությունների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հրապարակման հիման վրա ՊԵԿ-ում նշանակվել է ծառայողական քննություն

Իրավունք

2016 թվականի մայիսի 10-ին հրապարակել էինք «Հարկային տեսուչի օրինազանցությունները՝ որպես անպատժելիության հետևանք» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձ էինք կատարել Գորիսի հարկային տեսչության տեսուչ Վաչե Թանգյանի «քաջագործություններին»:

Տեղեկացանք, որ մեր հրապարակման հիման վրա ՀՀ ՊԵԿ-ում օրեր անց նշանակվել է ծառայողական քննություն։ Մինչ ծառայողական քննությունը կպարզի մեր հրապարակած տեղեկության մանրամասները, հարկ ենք համարում մի քանի շեշտադրում անել։

Եվ այսպես։ Հոդվածում բացահայտել և հանրությանն էինք ներկայացրել Վաչե Թանգյանի կողմից թույլ տրված մի շարք օրինազանցությունների մասին, մասնավորապես.

Հոդվածում անդրադարձել էինք կատարել տեսուչի կողմից միջնորդավորված ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահմամբ շուկայում հացի վաճառքի ավելացմանը: Հոդվածում նախ ներկայացրել էինք, որ Վաչե Թանգյանը գրեթե բոլոր խանութների սեփականատերերին հրամայում է գնել միայն իր փռի հացը, այլապես խնդիրներ կլինեն։ Ինչ խոսք,Վաչե Թանգյանը կարող է ասել, որ ինքն այդ փուռի հետ ընդհանրապես կապ չունի և դա իր կնոջ անձնական բիզնեսն է, որը տեսականորեն հնարավոր է, սակայն գործնականում՝ զավեշտալի: Դա կարելի է հստակեցնել ընդամենը փռի գործունեության վերաբերյալ Վաչեի կնոջ պատկերացումները հասկանալով:

Այս առումով, քննություն իրականացնող մարմնի համար փոքր-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, քանի որ բարդ է գտնել այնպիսի տնտեսվարողի, ով ծառայողական քննություն իրականացնողներին բացահայտ կհայտարարի այն մասին, որ Վաչեն անձամբ իր խանութին հաց վաճառելու հրաման է տվել։ Պատճառը մեկն է՝ վախի մթնոլորտը: Խանութի տերերը շատ լավ են հասկանում այդպիսի հայտարարության հետևանքները: Հոդվածի առաջին մասում նշել ենք նաև, որ այս երևույթները զարմանալի ու անընդունելի են, սակայն այս պահին մեր նպատակը նմանատիպ երևույթների վրա կենտրոնանալը չէ, այլ ավելի կարևոր խնդիրներ վեր հանելը։

Հոդվածի երկրորդ մասում ներկայացրել ենք ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձած մի ուշագրավ դեպք, որում հստակ նկարագրել ենք Վաչե Թանգյանի կողմից թույլ տրված այնպիսի օրինազանցություններ, որոնց իսկությունը ճշտելը ծառայողական քննություն իրականացնողների համար ամենևին էլ բարդություն չէ:

Նախ սկսենք նրանից, որ քննություն իրականացնող մարմնի համար ամենևին էլ բարդություն չէ պարզել և հիմնավորել հետևյալ մի քանի փաստրը․

Վաչե Թանգյան տեսուչի կինը տեսուչի սպասարկման տարածքում իրականացրել է հացաթխման արտադրություն՝ առանց 5 աշխատողների ձևակերպման և առանց հսկիչ դրամարկղային մեքենայի գրանցման, հետևաբար՝ մինչև ստուգման պահը խուսափել է բյուջե եկամտային հարկ և սոցիալական վճարներ վճարելուց։

Տարածքը սպասարկող տեսուչի կինը մինչև ստուգման պահը փաստացի աշխատել է առանց եկամուտներ հայտարարագրելու, հետևաբար մինչև ստուգման պահը խուսափել է բյուջե համապատասխան հարկեր վճարելուց։

Ստուգման արդյունքում հայտնաբերված վերոնշյալ խախտման հիման վրա առաջադրվել է մոտ 1.000.000 դրամի տուգանք, որը, սակայն, տարածքը սպասարկող տեսուչի կինը չի վճարել։

Ստուգումից հետո տեսուչի կինն այդպես էլ չի գրանցել ոչ մի աշխատող, սակայն փուռը ստուգումից հետո փաստացի աշխատել է, հետևաբար նույնիսկ ստուգումից հետո խուսափել է բյուջե եկամտային հարկ և սոցիալական վճարներ վճարելուց։

Անցկացված ստուգումից հետո տեսուչի կինը իր անունով գրանցված ձեռնարկությունը լուծարել է՝ բյուջեի նկատմամբ պարտավորությունները չկատարելով: Իրականում կարելի է ենթադրել, որ անհատ ձեռնարկատիրոջը ցանկացել են սնանկ ճանաչել:

Սրանք այն կարևոր փաստերն են, որոնք մանրակրկիտ քննության առարկա պետք է դառնան։ Սա այն դեպքն է, որ ՊԵԿ-ը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հասարակության մոտ վերանան այն կարծրատիպերը, թե հասարակության տարբեր շերտերում արտոնյալներ կան, թե հարկայինում աշխատող ցանկացած մարդ կարող է չարամտորեն խուսափել հարկերից։ Այնինչ, ՊԵԿ ծառայողական քննության հանձնաժողովից զանգում են խմբագրություն և հարցնում՝ արդյոք կարո՞ղ ենք նշել տնտեսվարող սուբյեկտների, որոնց Վաչեն սպառնացել է իր փռի հացը չվաճառելու համար:

Հասկանում ենք՝ սա նույնպես քննության համար կարևոր է, բայց մի՞թե վերոնշյալ վեց կետերը հիմնավորելուց հետո ակնհայտ չէ Վաչե Թանգյանի տեսակը, մի՞թե սա այն դեպքը չէ, երբ հարկային ծառայողն իր վարքագծով խաղում է այնպիսի համակարգի անվան հետ, ինչպիսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն է, որն այսօր քաղաքական ու տնտեսական այս ծանր պայմաններում դժվարությամբ կատարում է իր առաքելությունը՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության պետական գանձարանը, մի՞թե ավելի կարևոր չէ բացահայտել և պատասխանատվության ենթարկել օրինազանց աշխատակցին։ Մի՞թե ավելի կարևոր չէ հետամուտ լինել բարձրաձայնված բուն խնդրին ու արձանագրված օրինազանցություններին ու պատժել սեփական աշխատակցին։ 

Մի բան մեզ համար անհասկանալի է՝ մի՞թե այս ողջ «քաջագործությունների» մասին տվյալ տարածքի հարկային տեսչության պետը ոչինչ չի իմացել կամ միգուցե իմացել է, սակայն ինչ-ինչ պատճառներով լռել է։ Մենք լավատես կգտնվենք և կմտածենք, որ նա չի իմացել այս ամենի մասին, քանի որ նա, լինելով հարկային տեսչության պետ՝ իրավունք չունի աչք փակել կամ հովանավորել այս աստիճան ամենաթողությունը և օրինազանցությունը։ Համենայնդեպս մտածելու տեղիք է տալիս, նույնիսկ առաջին դեպքում խնդիր ունենք՝ տեսչության պետն իր տեղում չէ:

Իրականում սա միայն հարկային ծառայողի անբարեխիղճ աշխատանքի, ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի և անփութության հետևանք չէ և ամենախիստ կարգապահական պատասխանատվության ենթարկելուց բացի (ենթադրում ենք այսքանից հետո ամենաքիչն աշխատանքից կազատեն և, բնականաբար, ոչ մի հովանավորչություն ի զորու չի լինի այս գործը գրավոր նկատողությունով կամ այլ տարբերակով գլուխ բերել) պետք է նաև պատժել այն հովանավորներին, ովքեր նպաստել են հարկային ծառայողի «քաջագործություններին»:

Համոզված ենք՝ ծառայողական քննությունն իր օբյեկտիվ եզրակացությունը կտա, որի հիման վրա ճիշտ որոշում կկայացվի:

ԼՈՒՐԵՐ.com-ը հետամուտ է լինելու և մինչև վերջ ներկայացնելու է դեպքերի զարգացման ընթացքը՝ պահպանելով թափանցիկության և օբյեկտիվության սկզբունքը։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ ԱՄՆ-ի ֆինանսական բորսայում արժեթղթերը կտրուկ արժևորվել են Արմեն Չարչյանը բացում է փակագծերը «Հայոց Տուն» նախաձեռնության մասով (տեսանյութԴատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Apple-ն իր արտադրությունը տեղափոխում է Միացյալ Նահանգներ. Թրամփ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր ԹավաքալյանԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Պենտագոնի ղեկավարը Չինաստանին մեղադրել է գլոբալ ռազմական նկրտումների մեջԹրամփը կասեցրել է ավելի քան 75 երկրի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՑավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան2026-ին Նիկոլ Փաշինյանին սպասում է Գյումրու սցենարը (տեսանյութ) ԱՄՆ-ը կարող է պահանջել ԵՄ-ից՝ վերսկսել ռուսական գազի գնումները. ԶԼՄ-ներԵվրամիությունը հաստատել է ԱՄՆ-ի նկատմամբ 22 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքերը ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունըԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել ՀՀ-Իրան համատեղ զորավարժությունների վերաբերյալ «ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն»․ ՔՊ-ականը՝ Արցախի մասին Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը չի խանգարի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ինՄելիքբեկյա'ն, հեռացի'ր. «FFA mafia». երկրպագուների նոր ակցիան` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով (տեսանյութ) Արևմուտքում բացահայտել են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի մտադրությունըՉինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84% ԵԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, արտաքսում է երկու ռումինացի դիվանագետներիԱԳՆ գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը Վայքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա ԵՄ-ն և Ուկրաինան Բրյուսելում հինգ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել Թուրքիան բաժանվել է երկու մասի. Էրդողանին «ծանր կյանք» է սպասվում (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով Գայի պողոտայում ծառը կոտրվել, ընկել է մեքենաների վրա 2021թ․ ընտրություններին Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, Պուտինն առաջին շնորհավորողն էր․ Մարկեդոնով Ինչ են քննարկել Լավրովն ու Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչՄիայնակ տարեց կնոջ տուն խուզարկության եկած իրավապահները կոտրել են դուռը․ Մելիքյան (տեսանյութ)
Ամենադիտված