Արմեն Չարչյանը բացում է փակագծերը "Հայոց Տուն" նախաձեռնության մասով (տեսանյութ) Դատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր Թավաքալյան Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Ցավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան 2026-ին Նիկոլ Փաշինյանին սպասում է Գյումրու սցենարը (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել ՀՀ-Իրան համատեղ զորավարժությունների վերաբերյալ «ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն»․ ՔՊ-ականը՝ Արցախի մասին Մելիքբեկյա'ն, հեռացի'ր. «FFA mafia». երկրպագուների նոր ակցիան` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով (տեսանյութ) ԵԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը 

Մի կողմից բարբաջում են Հայաստանում փոքր ու միջին գործարարության զարգացման մասին, մյուս կողմից խեղդում, կործանում այդ բիզնեսը

Տնտեսություն

Այո, խեղդում ու կործանում փոքր ու միջին բիզնեսը, հետևաբար հեռանկարում նաև` երկրի տնտեսությունն ու երկիրը: Փաստե՞ր եք ուզում… Մեր զրուցակիցը «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանն է, Երևանի բնակիչ, վերջերս փոքր բիզնեսի շրջանակում իր նախաձեռնած գործարքներում հաստատապես ոչ իր մեղքով ձախողված գործարար: Հենց նա էլ պատմեց եղելությունը:

«Ունեմ ՍՊԸ` «Ագրոֆիրմա Սևան», որի գործունեությունը 2011 թվականից դադարեցրել էի, սառեցված էր,- ասաց Աշոտ Մնացականյանը:- Հետո, 2015 թ. դեկտեմբերին մտածեցի ինչ-որ մի բանով զբաղվեմ, գոնե մի քանի կոպեկ աշխատեմ' տանս հարցերը լուծելու համար: Իմ ծանոթների միջոցով իմացա, որ գիտատեխնիկական որոշակի սարքավորումներ կան, որոնք կարելի է արտերկրից ներկրել Հայաստան և վաճառել: Մեծ գումարի խնդիր չէր, ես ուսումնասիրեցի, ասենք, Ամերիկայում ինձ հետաքրքրող այդ ապրանքներն, ընդհանուր առմամբ, արժեին 700-800 դոլար: Այդ ապրանքները պետք է մաս-մաս ներկրեի, մաքսազերծեի և վաճառեի»:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ, իր ծանոթները, որոնք զբաղվում են բիզնեսով և տեղյակ են վիճակին, այսօրինակ գործարքներին, իրեն խորհուրդ են տվել այդ և, ընդհանրապես, հետագայում ոչ մեծ արժողության բոլոր ապրանքները փոստային փոխադրումների միջոցով ներկրել Հայաստան որպես մասնավոր անձ, քանի որ ֆիզիկական անձի կողմից մինչև 200 000 դրամ արժողության ապրանքների ներկրման պարագայում մաքսատուրք չի վճարվում, այսինքն' նա ավելի քիչ ծախսով կկարողանար դրանք ներկրել Հայաստան:

«Սակայն ես,- շարունակեց «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրենը,- նկատի ունենալով, որ ապրանքների ներկրումը կարող է մեկ անգամվա գործ չլինել, ՍՊԸ-ն պետք է աշխատեցնել, մտածեցի, որ ճիշտ կլինի որպես ընկերություն ներկրել, հասկանալ, թե ինչ համակարգի հետ գործ ունեմ, ինչպես կարելի է աշխատել: Այդ ապրանքները որպես ընկերություն ներկրելու որոշում կայացրեցի` նկատի ունենալով նաև այն, որ ֆիզիկական անձանց և ՍՊԸ-ների իրավունքները և պարտականությունները հարկային մարմիններում գրեթե նույնն են: Մի խոսքով, ներկրեցի ՍՊԸ-ով:

Առաջին խմբաքանակը` բաղկացած 2 կտորից, եկավ 2016 թվականի փետրվարին, ապրանքների գինը, ընդհանուր առմամբ, մոտ 560 ԱՄՆ դոլարի սահմաններում էր: Փոստային փոխադրող կազմակերպությունը բերեց փաստաթղթերը: Ինձ զանգեցին, կանչեցին, ասեցին, որ Փարաքարում, «Զվարթնոց» օդանավակայանի մոտ «Կարգո» կոչված ինչ-որ հիմնարկ կա, այնտեղից պետք է գնամ, ստանամ»:

Աշոտ Մնացականյանը գնացել, մոտեցել է «Կարգոյում» գտնվող «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան մաքսավորներին, տեղեկացրել, որ ապրանք է եկել իմ ղեկավարած ՍՊԸ հասցեով, պետք է ստանա, ապա հարցրել է այդ 560 դոլարի ապրանքի մաքսազերծման կարգը, այլ կերպ, ասած, իրենից ինչ է պահանջվում: «Մոտեցա առաջին մաքսավորին, ասաց` դիմեք միջնորդ կազմակերպությանը, բրոքերին,- պատմեց մեր զրուցակիցը:- Գնացի նրա մոտ, պարզվեց, որ 30 000 դրամ պետք է մուծեմ իրենց ծառայության համար: Այդքան պահանջեց, ասաց, որ ներկրվող, մաքսազերծման ենթակա ամենափոքր արժեքի ապրանքի պարագայում էլ դա ստանդարտ գումար է: Մոտեցա նաև մեկ այլ բրոքերի, նա էլ 30 000 դրամ պահանջեց, ուրիշներն էլ… Եկա, այդ մաքսային ծառայության աշխատակցին ասացի` եղբայր, ես ընդամենը 560 դոլարի (մոտ 250 000 դրամի) ապրանք եմ ուզում մաքսազերծել, 30 000 դրամը, ինչպես ասում են, նստելու է այդ ապրանքի գնի վրա»:

Ըստ Աշոտ Մնացականյանի՝ ինքն արդեն ցանկացել է ապրանքը հետ ուղարկել, որովհետև այդ 30 000-ը գումարվելու էր ապրանքի գնի վրա, ու դեռ չգիտեր էլ, թե դիմացն ինչ ծախսեր կան: Սակայն մեկը խորհուրդ է տվել այն բրոքերի մոտ գնալ, որն ինքն իր հիմնարկի տերը, կարող է զեղչ անել:

«Վերջը, գտա մի այդպիսի բրոքերի, որը հասկացավ, որ 560 դոլարի ապրանքի ներկրման համար միայն բրոքերին 30 000 դրամ վճարելն իսկապես անիմաստ է դարձնում այդ ապրանքի ներկրումը,- ասաց «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրենը:-Համաձայնեց իր ծառայությունը 15 000 դրամով կատարել: Քանի որ շուտով էլի էի ապրանք ստանալու, պայմանավորվեցինք, որ այդ ժամանակ էլ 15 000 դրամ կվճարեմ, այսինքն' 30 000 դրամով ներկրման երկու գործողության միջնորդավճարի հարցն էլ կլուծեմ: Ի դեպ, այդ ապրանքները գիտահետազոտական, լաբորատոր սարքեր էին` նախատեսված մեր գիտահետազոտական ինստիտուտներից մեկին վաճառելու համար, և, ըստ օրենքի, դրանց ներկրման համար մաքսատուրք նախատեսված չէ, պետք է վճարվեր միայն ավելացված արժեքի հարկ (20 տոկոս) և մաքսավճար, այսինքն` մաքսային ծառայության վճար:

Եկած ապրանքներն ունեն իրենց ինվոյսը, կա նաև փոխադրած կազմակերպության փոխադրավարձի փաստաթուղթը, ինվոյսային արժեքն ու փոխադրավարձը գումարեցին իրար, ստացան ապրանքի արժեքը, 53-54 հազար դրամի սահմաններում վճարեցի ավելացված արժեքի հարկը, վճարեցի նաև բրոքերի 15 000 դրամը, ինչպես նաև 11 500 դրամ մաքսավճար: Դրանից հետո իմ մոտ, բնական է, հարց առաջացավ` 11 500 դրամ ես մուծեցի մաքսային ծառայության վճար, ի՞նչ մաքսային ծառայություն մատուցվեց ինձ, այդ գումարը (մաքսավճարը) մուծելու պարագայում ինձ ինչո՞ւ պետք է ուղարկեին բրոքերի մոտ, իրենց գործի անունն ի՞նչ է, որ ես 15 000 դրամ հարկադրված եղա այնտեղ մուծել:

Ինձ անհասկանալի է` Միացյալ Նահանգներից 560 դոլարով գնված մի սարքի ու մի փոքրիկ պահեստամասի, ընդամենը մոտ 3 կիլոգրամ քաշով ապրանքի ներկրումն իր ավարտին հասցնելու, մաքսազերծման համար ինչո՞ւ այդքան գումար պահանջեցին ու գանձեցին: Չէ՞ որ, որքան հասկանում եմ, վճարածս այդ 11 500 դրամ մաքսավճարը մաքսային ծառայություն մատուցելու, այսինքն` մաքսային ծառայության կողմից տվյալ գործարքը ձևակերպելու համար էր, ինչո՞ւ իրենք չձևակերպեցին և ուղարկեցին բրոքերի մոտ: Ինձ ասացին, որ անհնար է, որևէ սահմանափակ պատասխանատվության ընկերություն չի կարող առանց բրոքերի, այդ ձևակերպումն անել:
Մի խոսքով՝ այդ ապրանքը ստացա, բերեցի, ընդհանուր առմամբ, մոտ 80 000 դրամ վճարելով: Սպասեցի ապրանքի երկրորդ խմբաքանակի առաքմանը, որը եկավ մոտ 2 շաբաթ հետո: Այն, ինչ պատմեցի այստեղ, դրա համեմատ մի անմեղ բան կարող է թվալ»:
Թե ինչ է կատարվել դրանից հետո, կներկայացնենք մեր առաջիկա հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ի ֆինանսական բորսայում արժեթղթերը կտրուկ արժևորվել են Արմեն Չարչյանը բացում է փակագծերը "Հայոց Տուն" նախաձեռնության մասով (տեսանյութ) Դատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Apple-ն իր արտադրությունը տեղափոխում է Միացյալ Նահանգներ. Թրամփ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր ԹավաքալյանԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Պենտագոնի ղեկավարը Չինաստանին մեղադրել է գլոբալ ռազմական նկրտումների մեջԹրամփը կասեցրել է ավելի քան 75 երկրի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՑավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան2026-ին Նիկոլ Փաշինյանին սպասում է Գյումրու սցենարը (տեսանյութ) ԱՄՆ-ը կարող է պահանջել ԵՄ-ից՝ վերսկսել ռուսական գազի գնումները. ԶԼՄ-ներԵվրամիությունը հաստատել է ԱՄՆ-ի նկատմամբ 22 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքերը ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունըԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել ՀՀ-Իրան համատեղ զորավարժությունների վերաբերյալ «ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն»․ ՔՊ-ականը՝ Արցախի մասին Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը չի խանգարի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ինՄելիքբեկյա'ն, հեռացի'ր. «FFA mafia». երկրպագուների նոր ակցիան` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով (տեսանյութ) Արևմուտքում բացահայտել են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի մտադրությունըՉինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84% ԵԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, արտաքսում է երկու ռումինացի դիվանագետներիԱԳՆ գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը Վայքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա ԵՄ-ն և Ուկրաինան Բրյուսելում հինգ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել Թուրքիան բաժանվել է երկու մասի. Էրդողանին «ծանր կյանք» է սպասվում (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով Գայի պողոտայում ծառը կոտրվել, ընկել է մեքենաների վրա 2021թ․ ընտրություններին Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, Պուտինն առաջին շնորհավորողն էր․ Մարկեդոնով Ինչ են քննարկել Լավրովն ու Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչՄիայնակ տարեց կնոջ տուն խուզարկության եկած իրավապահները կոտրել են դուռը․ Մելիքյան (տեսանյութ) Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա տուժած«Ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին»․ ԵՄ դիտորդական առաքելություն «Մտել եք իշխանությունների քամակը».Սուրեն Աբրահամյանը պատասխանում է ՀՖՖ նախագահին (տեսանյութ)«Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը (տեսանյութ) Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից Ճապոնիան եւ Կանադան մտադիր են համագործակցել համաշխարհային շուկայում կայունության պահպանման համարՊարզվել է, որ յուղայնությամբ սննդակարգը վտանգավոր ազդեցություն ունի Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության առաջատարներից է Արտակարգ դեպք՝ Երևանում Գերմանիան կարող է փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ․ վերլուծաբանԵթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան․ Յուրա Մովսիսյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնության մասին Առաջին անգամ է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում․ արագիլ է եկել Գորիս Կարատեի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Խորվաթիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Ամենադիտված