Ջոնի Դեփի դուստրը չի սրտնեղում, որ իր մասնակցությամբ՝ էրոտիկ տեսարաններով «Կուռքը» սերիալը քննադատության է արժանացել․ «Նորմալ է, որ այն բոլորի համար չէ» Հաջողություն ներգրավել. երբ զարդարել տոնածառը 2025 թ․-ի համար Նիկոլ Քիդմանն ասել է, որ չի խուսափել «Babygirl»-ի էրոտիկ տեսարաններից, քանի որ «միշտ ձգտում է դուրս գալ իր հարմարավետության գոտուց» Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ Փաշինյան Նույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) 

Եթե այս վիճակին շուտափույթ վերջ չտրվի, նշանակում է համապատասխան պաշտոնյաները զբաղված են Հայաստանի տնտեսությունը կործանելով

Վերլուծական

Այս զարհուրելի տնտեսական իրողություններն իրենց համար բացահայտելուց հետո փոքր ձեռնարկատիրությամբ (բիզնեսով) զբաղվող ու ՀՀ ապրանքներ ներկրող ընկերությունները դադարեցնում են իրենց գործունեությունը, շատ գործարարներ ընդհանրապես լուծարում իրենց ընկերությունները` մեր երկրում փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվելը համարելով անիմաստ և անհնար, ոչ քչերը թողնում ու հեռանում են Հայաստանից:

Քանի որ արտերկրից ապրանքներ ներկրող փոքր ձեռնարկատիրության ներկայացուցիչների, որոշ դեպքերում նաև միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար ՀՀ օրենսդրությունը և երկրում փաստացի գործող համակարգը կործանարար են, ապա հաջողում են խոշոր ձեռնարկատերերը, տնտեսական փաստացի մենաշնորհ ունեցող տնտեսվարողները, իսկ տնտեսական ազատ մրցակցային պայմանների մասին խոսելը դառնում է անհեթեթ: Այս պայմաններում սպառողների շահերի ոտնահարում էլ կա, ստվեր ու կոռուպցիա էլ, գների անհիմն տատանումներ էլ, ի վերջո, երկրում համախառն տնտեսական վնաս է առաջանում:

Մաքսային ծառայության և ներկրված ապրանքի մաքսազերծման համար Հայաստանում ստեղծված արատավոր, փոքր ձեռնարկատիրությունը խեղդող, խիստ վնասակար և անհանդուրժելի համակարգի վերաբերյալ մեր նախորդ հրապարակումներով ներկայացրել էինք, թե այս տարի գործ ունենալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հետ, ինչ իրողությունների է բախվել Երևանի բնակիչ, «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը: Նա փաստում է, որ Հայաստանում խեղդում ու կործանում են փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, հետևաբար հեռանկարում նաև` երկրի տնտեսությունն ու երկիրը:
Ա. Մնացականյանը համարձակվել է մեր գիտահետազոտական ինստիտուտներից մեկի համար Միացյալ Նահանգներից այս տարի ներկրել ընդամենը 560 դոլարով ձեռք բերած, 3 կգ քաշով լաբորատոր սարքավորում: Գործարարից հիշյալ ապրանքի մաքսազերծման համար, բացի մոտ 54 հազար դրամ ավելացված արժեքի հարկից, գանձել են 11 500 դրամ մաքսավճար` մաքսային ձևակերպումների իրականացման համար, սակայն վճարումները դրանով չեն սահմանափակվել: Մինչ այդ, ապրանքը ստանալու նպատակով «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատանը դիմելու համար, Աշոտ Մնացականյանի տեղեկացմամբ, մաքսավորն իրեն ուղարկել է մաքսային միջնորդի (բրոքերի) մոտ: Վերջիններս, ում դիմել է նա, նշված գործարքը կատարելու համար 30 000 դրամ են պահանջել: Վերջը մի կերպ գտել է մեկին, որն ինքը լինելով իր հիմնարկի տերը, համաձայնել է զեղչել և 15 000 դրամով կատարել ձևակերպումը: Գործարարը չունի պատասխանը հետևյալ հարցի` «Չէ՞ որ, որքան հասկանում եմ, վճարածս այդ 11 500 դրամ մաքսավճարը մաքսային ծառայություն մատուցելու, այսինքն` մաքսային ծառայության կողմից տվյալ գործարքը ձևակերպելու համար էր, ինչո՞ւ իրենք չձևակերպեցին և ուղարկեցին բրոքերի մոտ: Ինձ ասացին, որ անհնար է, որևէ սահմանափակ պատասխանատվության ընկերություն չի կարող առանց բրոքերի, այդ ձևակերպումն անել»:

Բնականաբար, հարց է առաջանում` մաքսավորն ինչո՞ւ չի թողել կամ չի համաձայնել, որ ապրանքի մաքսազերծման համար գործարարն ինքը դիմի հիշյալ մաքսատանը, դրա փոխարեն ուղարկել է միջնորդական ծառայություն մատուցող և ոչ քիչ գումար պահանջող մաքսային միջնորդի մոտ: Թող Աշոտ Մնացականյանն ինքը ապրանքի մաքսազերծման, ստացման նպատակով դիմումը, հայտը գրեր կամ լրացներ համապատասխան ձևաթուղթը: Եթե նույնիսկ ինչ-որ բան սխալ գրեր, թող մաքսատան համապատասխան աշխատակիցը ցույց տար նրա թույլ տված սխալը, առաջարկեր նորը գրել կամ լրացնել, ինչո՞ւ ոչ, հարկ եղած դեպքում խորհուրդ տար, օգներ, ինչպես արտերկրում է: Օրինակ, այն պետություններում, որոնց մի մասը Խորհրդային Հայաստանից շատ հետ էին, բայց իրենց խելացի և հայրենասեր կառավարիչների շնորհիվ «տնտեսական հրաշք» ունեցան, եկան արդեն Հայաստանի Հանրապետությունից հազար կիլոմետրով առաջ անցան:

Եթե «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան աշխատակիցը մինչև իսկ օրենսդրության պահանջ չի խախտել` ձեռնարկատիրոջը մաքսային միջնորդի մոտ ուղարկելով, այսինքն` 11 500 դրամ մաքսավճարի դիմաց մաքսային ձևակերպումներն իրենց մեջ չեն ներառում ապրանքի մաքսազերծման նպատակով դիմումի ձևակերպմանը կամ հայտի լրացմանն աջակցելը, ապա, բնականաբար, հարց է առաջանում` ինչո՞ւ են օրենսդրորեն այնպես բարդացրել հիշյալ նպատակով դիմում գրելը կամ հայտ լրացնելը, որ շարքային գործարարը, եթե չունի հատուկ գիտելիքներ, եթե չի տիրապետում ՀՀ «Մաքսային օրենսգրքի» նրբություններին, չկարողանա դա անել և այդ նպատակով ստիպված դիմի մաքսային միջնորդի:

Եթե գործարարին ճիշտ են ասել, որ «Անհնար է, որևէ սահմանափակ պատասխանատվության ընկերություն չի կարող առանց բրոքերի, այդ ձևակերպումն անել», եթե «Տրանսիմպեքս» ընկերությունն իր միջնորդական ծառայությունն առաջարկող հայտարարության մեջ նշելով մաքսային ձևակերպումների բարդությունների մասին («Ցանկանո՞ւմ եք խուսափել մաքսային ձևակերպման բոլոր բարդություններից»), այդ բարդությունների առկայության առումով չի ստում, նշանակում է, ՀՀ «Մաքսային օրենսգիրքը» հե՛նց միտումնավոր է այնպես գրվել, որ այսպիսի ընկերությունները, մաքսային միջնորդները գործարարների և, ի վերջո, մեր բոլոր հաշվին խոշոր գումարներ աշխատեն: Կարծում ենք, հենց այդպես էլ կա, որովհետև ՀՀ մաքսային օրենսգրքում նույնիսկ հատուկ գլուխ կա (Գլուխ 10) մաքսային միջնորդական (բրոքերային) գործունեության վերաբերյալ, իսկ օրենսգրքի 68-րդ հոդվածը («Մաքսային միջնորդը /բրոքերը/») սահմանում է, թե ով է մաքսային միջնորդը:

Ըստ 68-րդ հոդվածի, «Մաքսային միջնորդը (բրոքերը) մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության անձն է, որը հանդես է գալիս իր և ապրանքներ տեղափոխող անձի միջև կնքված պայմանագրի հիման վրա»: Ուշադրություն դարձրեք` ոչ թե մաքսային ձևակերպումներ, այլ մաքսային ձևակերպումների հետ կապված գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության անձն է: Ի՞նչ է նշանակում մաքսային ձևակերպումների հետ կապված գործունեություն… Աշոտ Մնացականյանի և այլոց վճարած մաքսավճարների շրջանակում մաքսային ձևակերպումները պետք է լինեին լիարժեք, որպեսզի մաքսային ձևակերպումների հետ կապված գործունեության անրաժեշտություն չառաջանար: Այլ կերպ ասած, այս օղակը` մաքսային միջնորդների (բրոքերների) ինստիտուտը, ոմանց շահերի սպասարկման, բավարարման նպատակով ՀՀ օրենսդրության մեջ մտցված արհեստական և ավելորդ օղակ է, որը պետք է հանել ու դուրս շպրտել ՀՀ մաքսային օրենսգրքից, իհարկե, հարկ եղած դեպքում պարզեցնելով օրենսգրքի համապատասխան դրույթները:

Իրողությունն այն է, որ արտերկրից Հայաստան ներկրված թեկուզ, օրինակ, ընդամենը մոտ 75 000 դրամ մաքսային արժեքով ապրանքի մաքսազերծման համար ավելացված արժեքի հարկից (ապրանքի մաքսային արժեքի 20 տոկոսը) և մաքսային ձևակերպումների համար պահանջվող մաքսավճարից (11 500 դրամ) բացի, գործարարը կամ ընկերությունը հարկադրված է 15-30 հազար դրամ էլ վճարել մաքսային միջնորդին` մաքսային ձևակերպումների հետ կապված գործունեության համար, այսինքն, ընդհանուր առմամբ, 41 500-56 500 դրամ:

Ավելին. եթե ապրանքը հին է, օգտագործված, ապա գործարարը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Ա. Աֆրիկյանի (այժմ' ՊԵԿ մաքսային ծառայության պետի տեղակալի) պահանջով ապրանքի տեխնիկական վիճակի, օգտագործման պիտանելիության և շուկայական արժեքի վերաբերյալ գնահատական, փորձագիտական եզրակացություն ստանալու համար հարկադրված է վճարել նաև 27 000 դրամ` մաքսազերծման համար իր ընդհանուր ծախսերը հասցնելով 68 500-83 500 դրամի, իսկ եթե գնահատողը ներկրված ապրանքի ինվոյսային արժեքին, չնայած առկա ապացույցներին, համաձայն չէ, և ապրանքի մաքսային արժեքը, ի վերջո, որոշվում է, ասենք, 105 000 դրամ, ապա ԱԱՀ-ի ավելի բարձր գումար հաշվարկելու հետևանքով հարկադրված է վճարել էլ ավելի մեծ գումար` 69 700-84 700 դրամ, բացի այդ, վճարել ևս 6000 դրամ` նրա համար, որ ապրանքը «Կարգո» կոչվածում, բնավ ոչ իր մեղքով, մնացել է 10-15 օր: Այսպիսով, արտերկրից ընդամենը մոտ 60 000 դրամանոց, մոտ 75 000 դրամ մաքսային արժեքով (ապրանքի ինվոյսային, այսինքն'ձեռքբերման արժեքին գումարած տեղափոխման ծախսը) մաքսազերծման ու ստացման համար Հայաստանում փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարը կամ ընկերությունը ստիպված է վճարել ընդհանուրը 75 700-90 700 դրամ: Ահա սա՛ է խայտառակ ու տնտեսության համար կործանարար իրողությունը, այսպիսին են ՀՀ մաքսային համակարգն ու գործող օրենսդրությունը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյան, վարչապետ Հովիկ Աբրահամյան, Ազգային ժողովի պատգամավորներ, ապա մի պարզ հաշվարկ կատարեք` փոքր բիզնեսով զբաղվող, արտերկրից, ասենք, 60 000 դրամանոց ապրանք ՀՀ ներկրած ընկերությունն ի՞նչ գնով պետք է վաճառի այդ ապրանքը, ինչպե՞ս պետք է շահույթ ստանա, ինչպե՞ս պետք է աշխատի, դիմանա մրցակցությանը, երբ ապրանքի մաքսազերծման ու ստացման համար հարկադրված է վճարել նույն այդ ապրանքի ձեռքբերման գնից ու ՀՀ տեղափոխման ծախսից մեծ գումար: Եթե այս վիճակին շուտափույթ վերջ չտրվի, նշանակում է դուք զբաղված եք ոչ թե Հայաստանի տնտեսությունը զարգացնելով կամ, թերևս ճիշտ կլինի ասել, փրկելով, այլ կործանելով:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ջոնի Դեփի դուստրը չի սրտնեղում, որ իր մասնակցությամբ՝ էրոտիկ տեսարաններով «Կուռքը» սերիալը քննադատության է արժանացել․ «Նորմալ է, որ այն բոլորի համար չէ» Հաջողություն ներգրավել. երբ զարդարել տոնածառը 2025 թ․-ի համար Նիկոլ Քիդմանն ասել է, որ չի խուսափել «Babygirl»-ի էրոտիկ տեսարաններից, քանի որ «միշտ ձգտում է դուրս գալ իր հարմարավետության գոտուց» Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ ՓաշինյանՆույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չենք մտածո՞ւմ, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվելՄխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը Ադրբեջանին առաջարկել ենք հանել ԵՄ դիտորդներին այն հատվածներից, որտեղ արդեն սահմանազատված է․ Փաշինյան ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ որ կոչի հորդորակ»․ ՄելիքյանՆիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա ՎարդանյանԻնչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ ՓաշինյանինՀովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ ՓաշինյանՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականըԻնչպես Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին․ ՓաշինյանՊատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում․ ՓաշինյանԱյո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ ՓաշինյանՓաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրելԳերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում. Մարգարիտ ԵսայանԿադրային փոփոխություններն իրենց բնույթով կոնֆլիկտային չեն․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասինԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունըՏղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել․ գործը դատարանում է ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիսԳերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքըՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը Ում ինչ ձեռք է տալիս, այն էլ անում են (տեսանյութ) Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ ՊուտինՊրեմիերա․ Արցախի ձայներ՝ «Երազանք» (տեսանյութ) «Օրեշնիկ» համակարգը կարող է խոցել թիրախները ողջ Եվրոպայի տարածքում․ ԿարակաևՕլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդինՊուտինը հանդիպում է անցկացրել ՌԴ ՊՆ ղեկավարության հետ (տեսանյութ)Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. Փաշինյան (տեսանյութ)10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի. Քրիստինե Պեպելյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Մոտ 1 միլիարդ դրամի չարաշահու՞մ. «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են (տեսանյութ)
Ամենադիտված