Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մեկ երեխա է զոհվել Սյունիքում Աննա Հակոբյանին ուղեկցող ոստիկանության մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի. Վրթանեսյան Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է, բայց հոսպիտալացումից հրաժարվել է ԱՄՆ-ը պատրաստվում է միգրանտների ռեկորդային արտաքսմանը. The Washington Post Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին. Միրզոյան Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է 

Հարկային տեսուչն իր օրինազանցությունների համար կենթարկվի՞ իրավաչափ պատասխանատվության

Հրապարակումներ

«Հարկային տեսուչի օրինազանցությունները՝ որպես անպատժելիության հետևանք» վերտառությամբ հոդվածում անդրադարձ էինք կատարել Գորիսի հարկային տեսչության տեսուչ Վաչե Թանգյանին, ով, լինելով հարկային տեսուչ, ապօրինի գործունեություն էր իրականացրել՝ պետությունից չարամտորեն թաքցնելով հարկերը։ Հրապարակումից օրեր անց, ՀՀ ՊԵԿ-ում նշանակվեց ծառայողական քննություն։ Եվ ահա, մեզ հայտնի դարձավ, որ այսօր՝ հունիսի 6-ին, Վաչե Թանգյանին հրավիրել են Պետական եկամուտների կոմիտե՝ ծառայողական քննության արդյունքներն ամփոփելու։ Ինչպես և խոստացել էինք, մեր բարձրացրած խնդրին հետամուտ ենք լինելու և այն ներկայացնելու ենք մինչև վերջ։

Մեր նախորդ հրապարակման ժամանակ խոսել էինք այն մասին, որ հարկային տեսուչի նման գործելաոճը պետք է արժանանա իրավաչափ պատասխանատվության՝ ենթադրում ենք այսքանից հետո ամենաքիչն աշխատանքից կազատեն և, բնականաբար, ոչ մի հովանավորչություն իզորու չի լինի այս գործը գրավոր նկատողությունով կամ այլ տարբերակով գլուխ բերել։

Սակայն պետք է չմոռանալ, որ Հայաստանում հովանավորչությունը կոռուպցիայի ամենատարածված ձևերից մեկն է։ Այս դեպքում էլ զերծ չենք հովանավորչությունից։ Վաչե Թանգյանին հովանավորող մարդիկ ևս օրենքով սահմանված ամենախիստ պատիժները պետք է ստանան։ Այնուամենայնիվ, ուզում ենք գործի հետ կապված մի քանի նրբություններ շեշտել։

Հրապարակման հիմնական պատճառներից մեկն էլ սիսիանցիների մոտ տարածված այն մտահոգությունն է, թե այս հարկային տեսուչը բավական լուրջ հովանավորներ ունի և ինչ էլ լինի, թույլ չեն տա իրավաչափ պատասխանատվության ենթարկել։

Ենթադրենք, Վաչե Թանգյանի հովանավորները հասնում են իրենց նպատակին և գրավոր նկատողությամբ հարցը փակվում է։ Արդյո՞ք դա մեծ հարված չի լինի հարկային ծառայությանը և ծառայության ղեկավարին։ Արդյոք, դա չի նշանակի, որ Թանգյանի գործը կարող է նախադեպ լինել այն առումով, որ ցանկացած հարկային տեսուչ, ով ունի լավ հովանավորներ, կարող է նման ապօրինություններ կատարել և իրեն համարել օրենքի մարդ։ Արդյո՞ք դա չի ապացուցի հասարակության մեջ կարծրացած այն մոտեցումները, թե «ինչ էլ անեք, բան չի փոխվելու, իրենք ինչ ուզեն կանեն»։ Արդյո՞ք դա չի խորացնի առանց այն էլ հարկային մարմինների նկատմամբ եղած անվստահությունը և բացասական վերաբերմունքը։ Արդյո՞ք դա չի ապացուցի, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում կրում է ձևական բնույթ։ Այս արդյոքների շարքը կարելի է անվերջ շարունակել։

Եվ հետո։ Հիմնականում գրավոր նկատողություն տալիս են այն հարկային ծառայողներին, ովքեր մասնագիտական ոչ ճիշտ վարքագիծ են դրսևորել կամ ստուգման ժամանակ չեն պահպանել իրենց պարտականությունները կամ չեն ապահովել իրենց առաջադրած հավաքագրման ցուցանիշները և այլ նմանատիպ դեպքերում։

Սակայն, այս դեպքում խոսքը այնպիսի օրինազանցությունների մասին է, որոնց թույլ տալու դեպքում հարկային ծառայողը ոչ միայն պետք է հեռացվի համակարգից, այլ նաև պետք է պատժվի քրեական օրենսգրքով։ Չէ որ կոռուպցիան քրեորեն պատժելի արարք է։

Հարկային տեսուչի այս ապօրինությունների օրինակը շատ լավ առիթ է, որպեսզի պետական այնպիսի հզոր կառույցը, ինչպիսին է ՊԵԿ-ը, ապացուցի հանրությանը, որ համակարգում կոռումպացվածներն անելիք չունեն: Սա շատ լավ առիթ է, որպեսզի այսուհետ հարկային համակարգ ընդունվող ցանկացած անձ քաջ գիտակցի և աչքի առաջ ունենա, որ աշխատանքի ընդունվելով ոչ թե իր համար ստեղծում է «տանիք», այլ պարտավորվում է, եթե ոչ այդ «տանիքների» դեմ պայքարել, գոնե չհամալրել օրինազանցների շարքերը և պահպանել օրենքի տառը։

Հարկային տեսուչի պաշտոնը նրա համար չէ, որ հարկ վճարողներին ճնշելով, «զարգացնել» սեփական բիզնեսը։ Այդ պաշտոնը նրա համար չէ, որ հնարավորություն ընձեռնվի աշխատել առանց հարկեր վճարելու, առանց տուգանքներ մուծելու՝ կեղծ սնանկություն կազմակերպելով։ Այդ պաշտոնը նրա համար է, որպեսզի ծառայի ժողովրդին ու պետությանը, իսկ ծառայողը՝ ձեռք բերի մասնագիտական հմտություններ ու ապահովի իր ծառայողական առաջխաղացումը:

Եվ վերջում, մենք վստահ ենք, որ ՊԵԿ նախագահը օբյեկտիվ որոշում կկայացնի, իհարկե, եթե ստորին օղակները չփորձեն իրավիճակն այլ կերպ ներկայացնել՝ փորձելով փրկել երիտասարդին։ Եվ իհարկե, գործի օբյեկտիվ ու անաչառ ընթացքի համար շատ կարևոր է ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովի արդար եզրակացությունը։ Սպասենք նիստի ավարտին և որոշման հրապարակմանը։

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մեկ երեխա է զոհվել Սյունիքում Աննա Հակոբյանին ուղեկցող ոստիկանության մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի. Վրթանեսյան Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է, բայց հոսպիտալացումից հրաժարվել է ԱՄՆ-ը պատրաստվում է միգրանտների ռեկորդային արտաքսմանը. The Washington Post Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՀայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին. ՄիրզոյանՌուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել«Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի (լուսանկար)Կրեմլում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասինԱրարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Ջրերը չը՜ռ թողած, ասում եք՝ ջուր չկա հանրապետությունում». Փաշինյանը՝ Շվանիձորում (տեսանյութ) Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն ՀովասափյանՄեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում ապրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՍերբիայի փոխվարչապետը բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում իր երկրինԵրևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ) Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ (տեսանյութ) Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն» Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները Թուրքիայում՝ հայասպան պետության հովանու ներքո․ Արմեն ԱյվազյանԹրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին Գազ չի լինի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա Չվհատվեք, շատ փորձություններով եք անցել, ոտքի կանգնել․ հանդիպում` ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը Միրզոյանը Անթալիայում արդեն ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղության մասին ակնարկ․ Մելիքյան Ամեն անգամ ինձ ավելի բարդ է տրվում Եվրոպայի չեմպիոնի կոչումը. Մալխաս Ամոյան Քննարկումներ Շվանիձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ամենադիտված