Գազամատակարարման ընդհատումներ՝ Երևանում և Արարատի մարզում․ «Գազպրոմ Արմենիա» Ժամանակներն ուրիշ են, բայց հnւդաների գործելաոճը նույնն է մնացել, մատնnւթյան գինն ու ձևերն են փոխվել. Հայր Զաքարիա Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը Ես ոչ մեկի հետ խռով չեմ, որ հաշտեցնեն մեզ, իմ պրոբլեմն ադրբեջանցիներն են․ Վարդան Ղուկասյան Բուդապեշտը շարունակում է արգելափակել ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին գումար հատկացնելու առաջարկը Պարեկային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հանձնված է շահագործման․ Փաշինյան (տեսանյութ) ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում Կառավարությունը վճռական է տրամադրված եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. Փաշինյան Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին՝ սա է ոստիկանի առաքելությունը․ ՆԳ նախարար «Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը» դաշինքը Գյումրու քաղաքապետի թեկնածու չառաջադրեցին Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ 

Ովքեր և ինչ նպատակով են խեղաթյուրում կապիտան Ուրֆանյանի մահվան փաստերը

Վերլուծական

Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ բան փոխեց մեր իրականության մեջ։ Հայրենիքի համար պայքարած ու զոհված հայորդիների հերոսական պատմությունները դեռ երկար կհիշվեն, նրանց մասին դեռ երկար կգրվեն։ Մարտի դաշտում զինվորներից, թե ով ինչպիսի քաջագործություն է արել, մեզ հասնում է տարբեր աղբյուրներից` տարբեր մեկնաբանություններով։ Սակայն մի բան հստակ է՝ մերօրյա հերոսները իրենց կյանքի գնով պահեցին հայրենիքի սահմանները, ապացուցեցին, որ իրենք իրենց հայրերի, պապերի նման հերոսներ են։

Քառօրյա պատերազմում արիաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մասին շատ է գրվել։ Նրա փոքրաթիվ վաշտի հերոսական արարքի մասին բազմիցս է խոսվել։ Նա իր անձնակազմի հետ երկար ժամանակ մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ պայթեցրել է մոտեցող հակառակորդին:

Օրեր անց Պաշտպանության նախարարության մակարդակով հրապարակաված այս տեղեկությունը տարբեր աղբյուրներով, կարծես թե, հերքվեց։ Ներկայացվեց այլ սցենար՝ Արմենակ Ուրֆանյանն ու իր զինվոր Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից, իսկ մյուս զինվոր Ռոբերտ Աբաջյանը մարտը շարունակել է ու վերջին նռնակով պայթեցրել իրեն ու թշնամու մոտեցող խմբին։

Այնուհետև հրապարակվեց, որ Ուրֆանյանի ու իր զինվորների պաշտպանության տակ գտնվող այդ դիրքը հետ է գրավել 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մալոյան։ Այս պատմության մեջ տարօրինակն այն է, որ Էդիկ Մալոյանն ու իր զինվորները դիրքը հետ են գրավել ավելի ուշ, այն դեպքում, երբ զինվորները կապ են տվել և հայտնել իրավիճակի մասին։ 

Եվ այսպես՝ ի՞նչ է ստացվում։ Ստացվում է՝ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, թե կապիտան Արմենակ Ուրֆանյանը շրջափակման մեջ ընկնելուց հետո իր ձեռքի նռնակով պայթեցնում է իրեն ու թշնամու տասնյակ զինվորների, բայց օրեր անց ռեպորտաժ է պատրաստվում, որտեղ ՊԲ փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը հայտարարում է. «Կապիտան Ուրֆանյանը և Սլոյան Քյարամը մարտ են վարել խրամատից։ Այդ պահին արկի պայթյունից զռհվել են վաշտի հրամանատարը և Քյարամ Սլոյանը»։ Այսինքն՝ ՊԲ փոխգնդապետը հերքել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի սկզբնական հայտարարությունը։ Կամ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է ոչ գրագետ աշխատել պատերազմական օրերին, կամ Ուրֆանյանի հրամանատարությունն է փոխել նախնական տեղեկությունը և այլ սցենար ներկայացրել, որում որպես հերոս ընդգրկել են նաև հենց այդ մայորին։ 


Պետք է նշել, որ այս ամենին Պաշտպանության նախարարությունը որևէ արձագանք չի տալիս, որևէ պաշտոնական մեկնաբանություն չի անում, միայն բավարարվում են մասնավոր զրույցներում զոհվածների հարազատներին ու ծնողներին «սփոփելով», թե իրենց որդիները զոհվել են հերոսական մահով։ Մեկ կարևոր հանգամանք ևս շեշտենք՝ արդեն մի քանի օր է` մամուլում հրապարակվում է տեղեկություն, թե սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության տոնի առթիվ, Արմենակ Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում են շնորհելու։ Սա ևս պատահական չէ, քանի որ Պաշտպանության նախարարությունը հասկանում է կատարվածի լրջությունը և տիկին Համեստի նպատակասլացությունը՝ ապացուցելու, որ որդու հերոսական արարքը ինչ-որ մարդիկ փոխել են։ Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին հրապարակումներն էլ միայն զոհվածի մորը հանգստացնելու, նրա զայրույթը մեղմելու տարբերակ է, ժամանակ շահելու միջոց, մինչև «տեսնեն` ինչ են անում»։ Այս ամենի նպատակը հայտնի չէ, անգամ դժվար է որևէ գուշակություն անելը, քանի որ յուրաքանչյուր հայրենասեր մարդու համար սրբապղծություն է խաղալ զոհվածների անվան հետ։ Առհասարակ, կյանքը ցույց է տվել, որ միշտ էլ այն, ինչ ասվում է սկզբում, դա է ճշմարտությունը, քանի որ հետագայում բերնեբերան անցնելով` ծաղկացնելով կամ նսեմացնելով է խեղաթյուրվում պատմությունը...

Այս պատմության մեջ մարդիկ զոհվել, գնացել են ու ոչինչ ապացուցել չեն կարող, բայց կան ողջ մնացածներ, որոնց կյանքը դեռ առջևում է ու նրանց կարերիային չէր խանգարի պատմությունը փոխել ու, արդյունքում, մեդալներ վաստակել...

Մանրամասները կներկայացնենք առաջիկայում։

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գազամատակարարման ընդհատումներ՝ Երևանում և Արարատի մարզում․ «Գազպրոմ Արմենիա» Ժամանակներն ուրիշ են, բայց հnւդաների գործելաոճը նույնն է մնացել, մատնnւթյան գինն ու ձևերն են փոխվել. Հայր Զաքարիա Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը ԵՄ-ն բացահայտել է պաշտպանական ծախսերի ավելացման բացասական հետևանքներըԵս ոչ մեկի հետ խռով չեմ, որ հաշտեցնեն մեզ, իմ պրոբլեմն ադրբեջանցիներն են․ Վարդան ՂուկասյանԲուդապեշտը շարունակում է արգելափակել ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին գումար հատկացնելու առաջարկը Թրամփը «կատաղած» է ԵՄ-ի վրա․ PoliticoՊարեկային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հանձնված է շահագործման․ Փաշինյան (տեսանյութ) ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտումԹրամփը կարող է արտերկրում շուրջ 30 դեսպանատներ և հյուպատոսություններ փակել. CNNԿառավարությունը վճռական է տրամադրված եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. Փաշինյան Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին՝ սա է ոստիկանի առաքելությունը․ ՆԳ նախարար«Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը» դաշինքը Գյումրու քաղաքապետի թեկնածու չառաջադրեցինԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ Եթե չգտնենք «անտիԷՇ» կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա բոլորս հայտվելու ենք էշի կարգավիճակում․ Վահե Հովհաննիսյան ՔՊ-ն անկանխատեսելի է․ Կարեն Սիմոնյան ՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով․ Աբրահամյան Պետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյան Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ ՀովհաննիսյանՍպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացրել են․ ահազանգ (տեսանյութ)ՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ հերթական նիստՀՀ մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Վաղվանից օրերը կտաքանան․ Գագիկ ՍուրենյանՎերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ․ Փաշինյան«Հրապարակ». Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի«Հրապարակ». Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում է»«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի դեմ վարույթը կարճվել է«Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչ»-ում հարաբերական անդորր է«Հրապարակ». Հարցը ջրելո՞ւ են. ՔՊ-ում խուլ ընդվզում է«Ժողովուրդ». Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն ՍիմոնյանHermes-ը դառնում է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը՝ շրջանցելով Louis Vuitton-ին Երկրի վրա G1 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվելԹրամփը կայցելի՞ ՈւկրաինաՖրանսիան արտաքսում է Ալժիրի դեսպանատան 12 պաշտոնյայի ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԹրամփը տրամադրված Է Իրանի հետ երկխոսության․ Սպիտակ ՏունՈւկրաինայում ռուսական երաժշտության դեմ պայքարի մեթոդ են առաջարկելCoca-Cola-ն վերադառնում է Ռուսասատան նոր՝ Creations ապրանքանիշի ներքոԵԽ փորձագետների հետ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ առաջնահերթությունները Տեխասի դպրոցում կրակոցներ են հնչել․ կան տուժածներ Լույս չի լինելու․ հասցեներ Մոսկվայի նպատակները Ուկրաինայի հարցում չեն փոխվել. Նարիշկին Փարիզը մտադիր է 3 մլրդ եվրոյով ավելացնել պաշտպանական բյուջենԲուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային ՄԱԿ-ում մեկնաբանել են Ուկրաինայում ռուսախոսների ձերբակալությունըՀայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Ամենադիտված