Օձն ընտրել է հաջողակներին. Կենդանակերպի որ նշաններն ընդմիշտ կհիշեն 2025 թ.-ը Ինչպե՞ս են Հայաստանում նշում Սուրբ Ծնունդը, և ինչո՞ւ են այն նշում հունվարի 6-ին Քաղցկեղի 10 նշան. ի՞նչը կարող է լինել թաքնված ուռուցքի ազդանշան Volkswagen-ը մինչև 2030 թվականը 35 հազար աշխատատեղ կկրճատի Ֆրանսիայի կառավարության նոր կազմը կարող է հրապարակվել դեկտեմբերի 23-ին Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու «Նիվան». մեքենաներից մեկը 15 մ բարձրությունից ընկել է Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը Արագածոտնի մարզում և Կոտայքի մարզի Եղվարդի, Հրազդանի, Չարենցավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան Լևանդովսկին հնարավոր է լքի Բարսելոնան․ հայտնի են մանրամասները Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն է սպասում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի 

«Սա «Մամա Ռոզան» է Ստամբուլի». Բավական Խաչատրյանի առնչությամբ այս խոսքի հեղինակի հաղորդումից հետո քրեական գործ է հարուցվել (տեսանյութ)

Վերլուծական

Ադրբեջանցիները նույնիսկ հատուկ գնում են Թուրքիայում գտնվող պոռնկատներ' այնտեղ մարմնավաճառությամբ զբաղվող կամ սեռական շահագործման ենթարկվող հայ կանանց հետ սեռական հարաբերություններ ունենալու, մեկը մյուսին հայուհի նվիրելու համար: Այս տեղեկատվությունը փոխանցողը հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանն է:
Եթե որևէ մեկը 1988 թվականին Ազատության հրապարակում համարձակվեր բարձրաձայն կանխատեսել, որ 2016 թվականին նման բան է լինելու, հենց միայն այդ մառազմատիկ կանխատեսման համար ներկաները նրան հավանաբար տեղում շանսատակ կանեին կամ առնվազն կջարդեին քիթումռութը: Մինչդեռ այսօր հայ կանանց մարմնավաճառությունն ու սեռական շահագործումը Թուրքիայում, Էմիրություններում և այլուր, որքան էլ ցավալի, բայց և դաժան իրականություն է:

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում 2016թ. փետրվարի 16-ին հանդես գալով մամուլի ասուլիսով, հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը վերը մեջբերվածից բացի, հրապարակած այլ տեղեկությունների թվում ասել է նաև.

«Ես մի լուսանկար եմ ուզում ցույց տալ, սա անպայման կհրապարակեք, սա «Մամա Ռոզան» է Ստամբուլի, անունը' Բավական, իսկական անունը, ազգանունը' Այվազյան, բայց այս կինը ունի չորս հատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության անձնագիր, և Հայաստանի Հանրապետությունից դեռատի տարիքի, պատանի տարիքի աղջիկներին Կիրովական, Վանաձոր, ուզում եմ ասել, Շիրակի մարզի տարբեր քաղաքներից հայուհիներին խաբելով' բարձր աշխատավարձով քեզ գործ եմ ճարել, տանում է և Թուրքիայի տարբեր պոռնկատներում, բորդելներում աշխատեցնում է այս կինը:

Հետաքրքիր է, որ Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող այս կնկան չեն ճարում, ես այս կնկան տունը գիտեմ, ձեռքի հեռախոսը գիտեմ, որտեղ է ապրումն էլ գիտեմ, իրա բոլոր շրջապատը գիտեմ, և Ստամբուլում մարդ չկա չիմացող այս տիկնոջ մասին, բայց ձայն բարբառո հանապատի: Նման կանայք ինչքան ուզես կան, բայց սա առանձնահատուկ երևույթ է այդ մնացածի մեջ, իսկական հանցագործ, որովհետև դեռ նոր Հրազդան քաղաքից երեք հատ աղջիկ է տարվել, պոլսահայերն այդ երեք աղջիկներին, պոռնկատնում հայտնված երեք աղջիկներին, ուրեմն, գտել, հանել էին պոռնկատնից, ասել էին' մենք ձեզ, ինչքան պետք է, փող կտանք, գնացեք, մի՛ արեք այդ բանն այստեղ, խնդրում ենք, մեր ազգի, այսպես ասած, ճակատին բիծ է սա, երբևէ չեն ասել հայը մարմնավաճառ է Թուրքիայի Հանրապետությունում, այսօր, ցավով, շատ ցավով, ասում է' ես նման ցավ չեմ ապրել, ադրբեջանցիները հատուկ գնում են այդ պոռնկատները մեկը մյուսին հայուհի նվիրելու համար: Հասկանո՞ւմ եք դուք… Այս աստիճան ստոր արարք չի կարելի թույլ տալ…»:

Այո, նման ստոր, ավելի ճիշտ, ստորագույն արարքի անթույլատրելիության առումով լիովին համամիտ լինելով պարոն Հացպանյանի հետ, հուսանք ու պատկան մարմիններից պահանջենք, որ Թուրքիայում և այլ պետություններում հայ կանանց ներգրավմամբ կավատությամբ զբաղվող կամ հայ կանանց սեռական շահագործման ենթարկող ՀՀ բոլոր քաղաքացիները խստագույն պատասխանատվության կենթարկվեն, իսկ ՀՀ քրեական օրենսգիրքը վերոնշյալի առումով համապատասխան փոփոխությունների կենթարկվի' այդ հանցավոր բիզնեսի կազմակերպիչների և նրանց հովանավորների պատասխանատվությունն առավել խստացնելու համար:

Ինչ վերաբերվում է վերոնշյալ կնոջ' Բավական Խաչատրյանի (Հացպանյանի պնդմամբ' տվյալ անձն ունի նաև այլ անձնագիր և ազգանուն' Աբազյան, որն ասուլիսում շփոթել է Այվազյան ազգանվան հետ) «Մամա Ռոզա» լինել-չլինելուն, ապա դա առաջիկայում, երբ Հացպանյանը կներկայացնի իր հիմնավորումները, կպարզի դատարանը կամ արդեն ՀՀ քննչական կոմիտեն: Բացատրենք…

Բավական Խաչատրյանի ներկայացուցիչը' փաստաբան Արտուր Հարությունյանը, ժխտելով ասուլիսում իր վստահորդի առնչությամբ Հացպանյանի ասածները, նաև վերջինիս դեմ հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարան' խնդրելով պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել Բավական Խաչատրյանին «Մամա Ռոզա» անվանելու համար, նույն լրատվամիջոցներով (որոնք ներկայացրել են իր վստահորդի վերաբերյալ ասուլիսում Հացպանյանի հայտնած հիշյալ տեղեկությունները) հրապարակային հերքում տալ զրպարտության համար, Ս. Հացպանյանից հօգուտ Բ. Խաչատրյանի բռնագանձել 2 միլիոն դրամ' լրատվամիջոցներով տարածած զրպարտության համար, և 1 մլն դրամ' «որպես վիրավորանք հասցնելու համար ոչ նյութական վնասի փոխհատուցում»:

Վերոնշյալի կապակցությամբ առաջիկա դատական նիստը նշանակված է ս. թ. հունիսի 22-ին, սակայն մինչ այդ Սարգիս Հացպանյանը, ինչպես նաև ևս մեկ անձ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչություն: Այստեղ նրանց հաղորդումների հիման վրա ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչությունում նախապատրաստված նյութերը մոտ 10 օր առաջ ըստ ենթակայության հանձնվել են ՀՀ քննչական կոմիտե:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչը քննարկելով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում Սարգիս Հացպանյանի և Գ. Ս.-ի հաղորդումների կապակցությամբ նախապատրաստած նյութերը, պարզել է, որ 2016թ. հունիսի 3-ին Սարգիս Հացպանյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի բնակչուհի Բավական Խաչատրյանը տևական ժամանակով բնակվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, Հայաստանի Հանրապետությունից հավաքագրել և Թուրքիա տեղափոխելուց հետո սեռական և աշխատանքային շահագործման է ենթարկել մի շարք կանանց, ինչպես նաև կատարել է այլ հանցագործություններ:

2016թ. հունիսի 4-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Գ. Ս.-ն ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ Բավական Խաչատրյանը խաբեությամբ' Ստամբուլ քաղաքում հավաքարարի աշխատանք տրամադրելու կեղծ խոստումներ տալով, հավաքագրել ու Թուրքիա տեղափոխելուց հետո իրեն ենթարկել է աշխատանքային շահագործման, ինչպես նաև բռնություն գործադրելով և այդպիսիք գործադրելու սպառնալիքներ տալով, փորձել է ենթարկել սեռական շահագործման:

Սարգիս Հացպանյանի և Գ. Ս.-ի հաղորդումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն: Նկատի ունենալով, որ Սարգիս Հացպանյանի և Գ. Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 55-րդ, 175-176-րդ, 180-182-րդ և 187-րդ հոդվածներով, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչը 2016թ. հունիսի 9-ին որոշել է դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի («Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը») 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ և կատարել նախաքննություն:

Նախաքննությունն այժմ ընթացքում է, առաջիկայում դեռ շատ բան կա պարզելու, Բավական Խաչատրյանի' ՀՀ քաղաքացու առնվազն երկու անձնագիր, երկու ազգանուն ունենալու հարցը պարզելու գործով զուգահեռաբար կզբաղվենք նաև մենք:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը' այստեղ:

Լուսանկարում' Բավական Խաչատրյանը

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օձն ընտրել է հաջողակներին. Կենդանակերպի որ նշաններն ընդմիշտ կհիշեն 2025 թ.-ը Ինչպե՞ս են Հայաստանում նշում Սուրբ Ծնունդը, և ինչո՞ւ են այն նշում հունվարի 6-ին Քաղցկեղի 10 նշան. ի՞նչը կարող է լինել թաքնված ուռուցքի ազդանշան Volkswagen-ը մինչև 2030 թվականը 35 հազար աշխատատեղ կկրճատի Ֆրանսիայի կառավարության նոր կազմը կարող է հրապարակվել դեկտեմբերի 23-ին Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու «Նիվան». մեքենաներից մեկը 15 մ բարձրությունից ընկել է Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը Արագածոտնի մարզում և Կոտայքի մարզի Եղվարդի, Հրազդանի, Չարենցավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան Լևանդովսկին հնարավոր է լքի Բարսելոնան․ հայտնի են մանրամասները Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն է սպասում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը Ձյուն, քամու ուժգնացում... եղանակը դեկտեմբերի 24-ից 27-ը Ջուր չի լինի` դեկտեմբերի 24 և 25-ին մի շարք հասցեներում ՀՀ դեսպանը մասնակցել է Հունաստանում ռազմական ակադեմիայի «Լորդ Բայրոն»-ի երդման արարողությանը Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան Կյանքից հեռացել է հեղափոխության սիմվոլ Լեյլա տատիկը Եթե նախկինում ՀՀ ղեկավարին կրկնօրինակեի, շատ քիչ կապրեի Հակառակորդը կզղջա Կազանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար․ Պուտին Արժանապատիվ մարդ մնալն ավելի կարևոր է, քան ստրուկի կարգավիճակով լավ ապրելըԲաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուսների ազատ արձակումը ֆիզիկական անվտանգության հարց է․ Տաթևիկ Հայրապետյան Հերթական խոշոր ավտովթարը՝ Զովունիում․ բախվել են «Mazda 6»-ն ու «Honda»-ն. կա վիրավոր Բրազիլական Գրամադու հանգստավայրում ինքնաթիռը մխրճվել է շենքի մեջ. 10 մարդ է զոհվել Երևանում «Kia»-ն բախվել է ծառին և գլխիվայր շրջվել Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Վրաստանում հրդեհը մարելիս հրշեջ է մահացել Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացելՀայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան ՀՀ-ն կարևոր ջրբաժանում է, առաջիկա որոշումները կսահմանեն հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը․ Վարդան Օսկանյան Ռոման ջախջախեց Պարմային, Դիբալան՝ դուբլի հեղինակ Հրդեհ ավտոտնակում․ այրվել է «Ford» մակնիշի բեռնատարՊետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականն Ուկրաինայի համար լինի արդար խաղաղության տարի․ Զելենսկի ԱԺ պատգամավորները դպրոցականներին ներկայացրել են ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ Եթե Սերժ Սարգսյանը շարունակեր ղեկավարել երկիրը, հնարավոր է, որ մենք այսօր ունենայինք «Օրեշնիկ»․ Հենրիխ Դանիելյան Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Հռոմի պապը դաժանություն է որակել և դատապարտել է Իսրայելի գործողությունները ԳազայումՄիջազգային 15 մրցաշար՝ Երևանում. 2024 թվականը հագեցած տարի էր տարբեր մարզաձևերում Թուրքիայում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՌազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսինԹուրքիան կարծում է, որ Սիրիայի նոր իշխանությունները կվտարեն քրդերին երկրի տարածքից․ ԳյուլերԿտրում են նորաստեղծ 2800-ամյակի այգու ծառերը․ Բագրատ Մովսեսյանը տեսանյութ է հրապարակելԱրթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղումՄասկը կոչ է արել ստուգել ամերիկացի պաշտոնյաների մտավոր կարողությունները «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ»․ Հովիկ Աղազարյանի դիմումը՝ գլխավոր դատախազինԹուրքիայի ԱԳ նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր իշխանության առաջնորդի հետՀրդեհ է բռնկվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի Ford Fusion-ում. այն վերածվել է մոխրակույտիՄագդեբուրգում ահաբեկչությունից հետո ցուցարարները պահանջում են արտաքսել միգրանտներին (տեսանյութ)45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին․ Էլբակյան
Ամենադիտված