Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ 

ՊԵԿ ղեկավարությունը նախընտրեց պահել օրինազանց հարկային տեսուչին, քան իր վարկանիշը

Իրավունք

Հարկային մարմինը երբեք չի կարողանա ձեռք բերել հասարակության վստահությունը։ Երբեք չի կարողանա ապացուցել հասարակությանը, որ աշխատում է թափանցիկ, օրինական, առանց հովանավորչության։ Պետեկամուտների կոմիտեն այլևս երբեք չի կարողանա խոսել արդարության, հավասարության, կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Այդ կառույցում երբեք չի վերանա կաշառակերությունը, հովանավորչությունը, օրինազանցությունը և նման արատավոր բարքերը։

Պարզաբանենք, թե ինչու ենք նման բան պնդում։ ԼՈՒՐԵՐ.com-ը, լինելով անաչառ և օբյեկտիվ լրատվամիջոց, մոտ մեկ ամիս առաջ բարձրաձայնեց կոռուպցիոն երևույթի մասին, որն անմիջական առնչություն ուներ ՊԵԿ-ի հետ, իսկ ավելի կոնկրետ՝ Գորիսի հարկային տեսչության տեսուչ Վաչե Թանգյանի հետ։ Հոդվածում անդրադարձել էինք տեսուչի կողմից միջնորդավորված ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահմամբ շուկայում հացի վաճառքի ավելացմանը, հարկերը թաքցնելով՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը, կեղծ սնակության կազմակերպմանը և այլն։

Մեր հրապարակումից մի քանի օր անց նշանակվեց ծառայողական քննություն։ Թվում էր, թե ՊԵԿ ղեկավարությունը ողջամիտ է և գիտակցում է հարցի լրջությունն ու արդար քննություն է իրականացնում։ Բայց արի ու տես, մենք սխալվել էինք այդ հարցում։ Մեզ հասած տեղեկության համաձայն՝ ծառայողական քննությունը որոշում է կայացրել իրենց շարքերում հայտնված օրինազանց հարկային տեսուչին «պատժել» ընդամենը գրավոր նկատողություն տալով։ Սա այն դեպքում, երբ մեր բարձրաձայնած խնդիրը քրեական հանցագործության մասին էր։ Վաչե Թանգյանի կատարած արարքները պետք է քննվեին Քրեական օրենսգրքի համապատասխան կետերով։ Էլ չենք խոսում հարկային մարմնից հեռացնելու մասին։

Գրավոր նկատողություն տալու հետ կարելի էր համակերպվել, եթե խախտումը լիներ տեսուչի անփութության կամ չիմացության արդյունք։ Բայց ոչ։ Այս դեպքում Վաչե Թանգյանը մտածված ապօրինություններ է կատարել։ Նա այնքան հանդուգն է գտնվել, որ անգամ իր անօրինական փուռը տուգանելուց հետո է աշխատեցրել՝ արհամարհելով ստուգող մարմնի կայացված որոշումը և տուգանքը։ Եվ այսքանից հետո հայտարարել գրավոր նկատողություն, պարզապես ծիծաղելի է։

ՊԵԿ-ի ծառայողական քննությունն իրականացնող մարմնի կայացրած որոշման մեջ ամենազավեշտալին այն է, որ Վաչեն այդպես էլ չհերքեց, որ թույլ է տվել ոչ թե կարգապահական իրավախախտում կամ վարքագծի (էթիկայի) կանոնների խախտում, այլ լուրջ օրինազանցություններ, ընդ որում՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, բայց մարմինը նրան գրավոր նկատողություն տալով բավարարվեց։ Համաձայնեք, դա սեփական պաշտոնը և անձը ծիծաղի առարկա դարձնելու քայլ էր, որն արեց ՊԵԿ ծառայողական քննությունն իրականացնող մարմինը։

Մի ՞թե, ՊԵԿ ղեկավարության համար ակնհայտ չէր, որ Վաչեն, որպես պաշտոնատար անձ, չարաշահել է իր դիրքը։ Մի՞թե ՊԵԿ ղեկավարները չեն տեսնում, որ Վաչեն իր վստահված անձի՝ կնոջ միջոցով (եթե իրականում կինն է կառավարել փռի գործունեությունը) անուղղակիորեն մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը և թույլ է տվել այնպիսի արարքներ, որոնք կապված են այդպիսի կազմակերպության արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ: Այս արարքը համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի համարվում է հանցանք: Սա կարող է հերքվել միայն այն դեպքում, եթե պարզվի, որ Վաչեն փռի անօրինական գործունեության մասին տեղեկացել է նյութի հրապարակումից հետո:

Վաչե Թանգյանի հետ միասին հանցանք է գործել նաև տեսչության պետն, ով հանցավոր անգործություն է դրսևորել և չի հետևել իր ղեկավարության տակ գտնվող երիտասարդի հանցավոր գործունեությանը կամ չի ցանկացել հետևել։ Դա այլ հարց է։

Մենք միայն կարող ենք փաստել, որ այսուհետ Պետեկամուտների կոմիտեն իրավունք չի ունենա խոսել արդարության և իրենց կառույցում կոռուպցիայի վերացման մասին։ ՊԵԿ նորանշանակ նախագահն այլևս երբեք չի կարող պարզ ճակատով հայտարարել, թե իրենք պայքարում են կոռուպցիայի, հովանավորչության և նման արատավոր երևույթների դեմ, քանի որ նման բան հայտարարելուց հետո մենք ևս մեկ անգամ կհիշեցնենք այս գործի մասին։ Եվ վերջապես, սիսիանցիներն ու ողջ հասարակությունը երբեք լուրջ չի ընդունի զավեշտի հասնող այդ հայտարարությունները, երբեք չի հավատա այդ մարմնում աշխատողների ազնվության վրա, քանզի աչքի առաջ ունի այս դեպքը։ Պետք է փաստել, որ քննությունն իրականացնող մարմնի այս որոշումը անդառնալիորեն խփում է ՊԵԿ-ի՝ առանց այն էլ ընկած հեղինակությանը, և հարվածում ՊԵԿ նախագահի վարկանիշին ու կաշկանդում նրա հետագա գործունեությունը։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ից մեծ քանակությամբ զենք գնելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ԱՄՆ-ն այլևս չի դիտարկում TikTok գործարքը Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հռոմի պապն անսպասելի հանդիպում է Բրիտանիայի թագավորի և թագուհու հետ Չարլզ III-ը Իտալիայում նշում է ամուսնության 20-ամյակը (լուսանկարներ) Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում 2025-ի լավագույն տոմսարկղային դեբյուտը՝ «Minecraft-ը կինոյում» Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետՍառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո ոսկու գներն աճում են Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Թրամփը Սի Ծինփինին ընկեր է անվանել Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն Երկրաշարժ՝ Թուրքիայում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Ինչու է արքայազն Հարրին դիմել դատարանԵրեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ
Ամենադիտված